Փոփոխվող տոկոսադրույքով դոլարային վարկեր

Փոփոխվող տոկոսադրույքով դոլարային վարկեր

Վարկեր` հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների ձեռքբերումից առաջացած կրեդիտորական պարտքերի ֆինանսավորման նպատակով։

Ձեր բիզնեսն ավելի արդյունավետ և եկամտաբեր դարձնելու համար շահավետ պայմաններով օգտվե՛ք Բանկի կողմից առաջարկվող փոփոխվող տոկոսադրույքով դոլարային վարկերից:


  • Տոկոսադրույք
    սկսած 6.9%
  • Ժամկետ
    14-1095 օր
  • Նվազագույն գումար
    50 000 ԱՄՆ դոլար
  • Առավելագույն գումար
    սահմանափակվում է ներքին կանոնակարգերով       
 
էջը թարմացվել է 23.03.2018 15:14

 Փոփոխվող տոկոսադրույքով դոլարային վարկեր

Վարկեր` հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների ձեռքբերումից առաջացած կրեդիտորական պարտքերի ֆինանսավորման նպատակով:


1 Վարկի նպատակ  Հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների ձեռքբերումից առաջացած կրեդիտորական պարտքերի ֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկ
2 Վարկառու ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, Անհատ ձեռնարկատեր
3 Արժույթ ԱՄՆ դոլար
4 Վարկի նվազագույն ժամկետ 14 օր
5 Վարկի առավելագույն ժամկետ 1095 օր
6 Վարկի գումար նվազագույն 50 000 ԱՄՆ դոլար
առավելագույն Սահմանափակվում է ներքին կանոնակարգերով   
7 Վարկի տարեկան տոկոսադրույք Վարկի պայմանագրի կնքման օրվանից սկսած` առաջին 180 օրը 6.9%
Վարկի պայմանագրի կնքման օրվանը հաջորդող 181-րդ օրվանից սկսած մինչև վարկային պայմանագրի վերջնաժամկետը 10.9%
8 Վարկային հայտի ուսումնասիրության վճար Չի սահմանվում
9 Վարկի տրամադրման միջնորդավճար Վարկի գումարի 0.5% միանվագ
10 Վարկի մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատված Առավելագույնը 6 ամիս միանվագ` վարկային պայմանագրի կնքման օրվանից սկսած
11 Վարկի և տոկոսագումարների մարումներ 1. Անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,
2. Նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական:
12 Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) 12 ամիս
13 Բանկային հաշվի բացում/սպասարկում  Պահանջվում է համաձայն սակագների
14 Վարկի գումարի կանխիկացում Համաձայն Բանկում գործող սակագների
( վարկի գումարի կամ դրա մի մասի կանխիկ օգտագործումը Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է սահմանափակվել (կանխիկ միջոցների օգտագործում է համարվում նաև հաճախորդի մեկ հաշվից Բանկում կամ այլ բանկերում գտնվող իր մեկ այլ հաշվին իրականացվող փոխանցումները)):
15 Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 70 տարեկանը:
16 Վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի  վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ  1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2.  Դրական կամ չեզոք/Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի,
3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ
17 Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ • Անշարժ գույք,
• Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/,
• Տրանսպորտային միջոցներ,
• Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ,
• Դեբիտորական պարտքի իրավունք,
• Ֆինանսական հոսքեր,
• Երաշխիքներ, երաշխավորություններ,
• Դրամական միջոցներ,
• Թանկարժեք մետաղներ (իրեր)*,
• Բաժնեմասեր,
• Արժեթղթեր,
• իրավունքի գրավ
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք։
18 Վարկ/գրավ հարաբերակցություն Համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի
19 Գրավի առարկայի ապահովագրություն Տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի առարկան ենթակա է ապահովագրման գնահատված շուկայական արժեքից: Գրավի մնացած տեսակների դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն
*Ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է համաձայն բանկում գործող սակագների:
20 Տույժեր, տուգանքներ ժամկետանց վարկի տոկոս` օրական 0.1%
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում տույժ` չի սահմանվում վարկի գործողության առաջին 180 օրվա ընթացքում վարկի վաղաժամկետ մարման դեպքում, 181-րդ օրվանից սկսած վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում սահմանվում է տույժ` վաղաժամկետ մարվող գումարի 3 %-ի չափով
21 Հայտի ընդունման վայր Բանկի մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ
22 Որոշման կայացման առավելագույն ժամկետ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օր
23 Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ 1 աշխատանքային օր
24 Որոշման վավերականության ժամկետ 30 աշխատանքային օր
25 Որոշման վերահաստատման ժամկետ Առավելագույնը մեկ անգամ, որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով:
26 Վարկը տրամադրելու ժամկետ Համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի

Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:   

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել վարկի մերժման վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր: 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 23.03.2018 15:36
 Փոփոխվող տոկոսադրույքով դոլարային վարկ ստանալու համար բանկ են ներկայացվում ստորև հղումով թվարկված փաստաթղթերը

էջը թարմացվել է 18.12.2017 14:41
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

online_call