Բանկային երաշխիք Բանկը՝ որպես պարտավորությունների երաշխավոր

Բանկային երաշխիք

Բանկը՝ որպես Ձեր պարտավորությունների երաշխավոր

Այս ծառայության միջոցով Անելիք բանկը կներկայանա որպես Ձեր պարտավորությունների կատարման երաշխավոր, ինչի արդյունքում Ձեր գործընկերոջ վստահությունը Ձեր նկատմամբ կբարձրանա, քանի որ, եթե դուք չկատարեք պայմանագրի համաձայն ստանձնած պարտավորությունները, ապա Անելիք բանկը, որպես բանկային երաշխիքի թողարկող, կվճարի շահառուին երաշխիքի թողարկման պայմանագրով նախատեսված գումարը նրա առաջին իսկ պահանջով:
Օգտվելով այս ծառայությունից դուք տնտեսում եք դրամական միջոցներ, քանի որ բանկային երաշխիքների տրամադրման սակագները զգալի ցածր են վարկերի սակագներից: Անելիք բանկի կողմից թողարկված բանկային երաշխիքը  Ձեր գործարքի բարեհաջող ավարտի գրավականն է:

 

ՍԱԿԱԳԻՆԸ

Տրամադրվող երաշխիքներ

Երաշխիքի տրամադրում

Դրամական միջոցների գրավադրմամբ 3

Այլ միջոցների գրավադրմամբ

Մրցույթի մասնակցության երաշխիք

ա) մինչև 20 մլն ՀՀ դրամ գումարով

0.5% միանվագ,  նվազագույնը 15,000 ՀՀ դրամ

1% միանվագ,  նվազագույնը 30,000 ՀՀ դրամ

բ) 20 մլն ՀՀ դրամից ավել գումարով

Պայմանագրային

Այլ տեսակի երաշխիքներ

 

 

 

ա) մինչև 12 ամիս ժամկետով

0.5% միանվագ, նվազագույնը 15,000 ՀՀ դրամ

1․5% միանվագ,  նվազագույնը 30,000 ՀՀ դրամ

 

բ) 12 ամսից ավել ժամկետով

1% տարեկան, նվազագույնը 15,000 տարեկան ՀՀ դրամ

2% տարեկան, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ տարեկան

Երաշխիքի հաստատում/տրամադրում միջնորդ բանկի կողմից

Պայմանագրային

Երաշխիքի պայմանների փոփոխություն կամ չեղյալացում

25,000 ՀՀ դրամ

Գումարի ավելացման կամ գործողության ժամկետի երկարաձգման դեպքում ավելացված մասով կգանձվի նաև համապատասխան երաշխիքի տրամադրման համար նախատեսված  միջնորդավճարը

Վճարում երաշխիքով պահանջի դիմաց

0,15% նվազագույնը 50,000 ՀՀ դրամ

Այլ բանկերից ստացված երաշխիքներ

Երաշխիքի և յուրաքանչյուր փոփոխության ծանուցում

25,000 ՀՀ դրամ

Այլ բանկի կոնտր-երաշխիքի դիմաց երաշխիքի տրամադրում

Պայմանագրային

Երաշխիքի ներքո պահանջի կազմում

50,000 ՀՀ դրամ


1 Սույն սակագները տարածվում են նաև Պահուստային ակրեդիտիվների (Standby LC) թողարկման գործարքների վրա:
2 Երրորդ բանկերի միջնորդավճարները, փոստային և կապի ծախսերը գանձվում են լրացուցիչ՝ ըստ դրանց փաստացի մեծության:
3 Դրամական միջոցների դեպոնացմամբ տրամադրված բանկային երաշխիքների գրավն այլ գրավով փոխարինելու դեպքում իրականացվում է տրամադրման միջնորդավճարի գանձում` այլ գրավով ապահովված երաշխիքների համար սահմանված և դրամական միջոցների սառեցմամբ երաշխիքի տրամադրման համար գանձված միջնորդավճարի տարբերության չափով:


էջը թարմացվել է 05.12.2017 16:50
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

online_call