Դրամական միջոցների գրավով

Կորպորատիվ հաճախորդներին տրամադրվող դրամական միջոցների ապահովությամբ տրամադրվող վարկեր։

             Ստացեք շահավետ վարկ/վարկային գիծ դրամական միջոցների և/կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ։


  • Տոկոսադրույք
  • Ժամկետ
  • Նվազագույն գումար
    100 000 ՀՀ դրամ


  • Առավելագույն գումար
    Չի սահմանվում        
 
էջը թարմացվել է 09.02.2018 15:41

 Դրամական միջոցների գրավով վարկ

Կորպորատիվ հաճախորդներին դրամական միջոցների ապահովությամբ տրամադրվող վարկեր      

Ընդհանուր պայմաններ


Նպատակ

ՀՀ ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց, Անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսությամբ զբաղվող ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց դրամական միջոցների և/կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի գրավադրմամբ տրամադրվող դրամական միջոցներ

Վարկի տեսակ

Վարկ/վարկային գիծ

Վարկի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Վարկի առավելագույն գումար

Չի սահմանափակվում

Վարկի նվազագույն գումար

100 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

Ապահովվածություն

Հաճախորդին կամ երրորդ անձանց պատկանող դրամական միջոցներ և/կամ դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունք

գրավի արժույթով տրամադրվող վարկեր

գրավի արժույթից տարբերվող արժույթով վարկերի տրամադրման դեպքում*

Առավելագույն ժամկետ

36 ամիս, սակայն եթե ավանդի ժամկետը գերազանցում է 36 ամիսը, ապա` ավանդի գործողության ժամկետով 

12 ամիս

Տոկոսադրույք

1. դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի (ավանդի) գրավադրման դեպքում` ավանդի դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույք + 3 տոկոսային կետ

2. բանկային հաշվում առկա դրամական միջոցների գրավադրման դեպքում` դրամական միջոցների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույք +3 տոկոսային կետ

1. դրամական միջոցների նկատմամբ պահանջի իրավունքի (ավանդի) գրավադրման դեպքում` ավանդի դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույք + 3 -ից 9 տոկոսային կետ

2. բանկային հաշվում առկա դրամական միջոցների գրավադրման դեպքում` դրամական միջոցների դիմաց վճարվող տարեկան տոկոսադրույք + 3 -ից 9 տոկոսային կետ

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

95 տոկոս, եթե տոկոսագումարները վճարվում են վարկի տրամադրման պահին, տոկոսների վճարման այլ պարբերականության դեպքում` 90 տոկոս

75%

Վարկի սպասարկման ամսական վճար

չի սահմանվում

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

չի սահմանվում

Վարկի տրամադրման վճար

չի սահմանվում

Բանկային հաշվի բացում/սպասարկում

պահանջվում է, համաձայն Բանկի սակագների

Վարկի և տոկոսագումարի մարումներ

1. տոկոսագումարների մարումները` ամսական, իսկ վարկը` ժամկետի վերջում,

2. տոկոսագումարների մարումները` վարկը տրամադրելու պահին, իսկ վարկը` ժամկետի վերջում,

3. անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,

4. նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական

Վարկային գծի տրամադրման առանձնահատկությունները

1. վերականգնվող վարկային գծի,

2. Տոկոսագումարների մարումները` ամսական,

3. վարկային գծի չօգտագործված մնացորդի դիմաց հաշվարկվող է տարեկան դրույքաչափ` 0

Վարկի տրամադրման եղանակ

1. անկանխիկ` հաճախորդի բանկային հաշվին փոխանցելու միջոցով

 

2. անկանխիկ` բիզնես քարտին տրամադրման միջոցով` համաձայն սակագների

Վարկի գումարի կանխիկացում` բանկային հաշվից կանխիկացնելու դեպքում

1. կանխիկ ներդրված դրամական միջոցների դեպքում` չի պահանջվում,

2. անկանխիկ ներդրված դրամական միջոցների դեպքում` համաձայն սակագների

Վարկային պատմության նկատմամբ պահանջ

1. վարկային պատմության առկայությունը պարտադիր չէ

2. վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն

Գրավի առարկայի ապահովագրություն

չի պահանջվում

Վարկի ժամկետի երկարաձգում

առանց սահմանափակումների` երկարաձգման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով, եթե երկարաձգման օրվա դրությամբ ժամկետանց/դասակարգված պարտավորություններ առկա չեն

Տույժեր, տուգանքներ

ժամկետանց վարկի տույժ` օրական 0.1%

ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1%

վարկի վաղաժամկետ մարման տույժ` չի սահմանվում

Հայտի ընդունման վայր

Բանկի մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 1 աշխատանքային օր

Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ

1 աշխատանքային օր

Որոշման վավերականության ժամկետ

30 աշխատանքային օր

Որոշման վերահաստատման ժամկետ

որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով

Վարկը տրամադրելու ժամկետ

1 աշխատանքային օր

* Եթե, վարկի գործողության ժամանակահատվածում, արտարժութային տատանումների հետևանքով գրավն արժեզրկվում է, որի արդյունքում չի պահպանվում Պայմանագրով ֆիքսված վարկ/գրավ հարաբերակցությունը, ապա Բանկը իրավասու է պահանջել վարկի գումարի կամ դրա մի մասի վաղաժամկետ մարում կամ գրավի ավելացում` նվազագույնը մինչև Պայմանագրով ֆիքսված վարկ/գրավ հարաբերակցությունն է:

Ավանդի տոկոսադրույքի փոփոխման դեպքում փոփոխվում է նաև վարկի/վարկային գծի տոկոսադրույքը փոփոխման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններին համապատասխան, բացառությամբ այն դեպքերի, երբ ավանդի ժամկետի ավարտին հաճախորդը չի իրականացնում ավանդի ժամկետի երկարաձգում և ավանդի գումարը փոխանցվում է հաճախորդի ընթացիկ հաշվին, որի դիմաց կիրառվում են տվյալ օրվա դրությամբ Բանկում գործող սակագները 

Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:  

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել վարկի մերժման վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 23.01.2018 14:57
Դրամական միջոցների գրավով վարկ ստանալու համար բանկ են ներկայացվում ստորև հղումով թվարկված փաստաթղթերը

էջը թարմացվել է 05.12.2017 16:50
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

online_call