Ինկասո Միջազգային առևտրով զբաղվողների համար

Ինկասո

                               

 Միջազգային առևտրով զբաղվողների համար

Եթե Դուք զբաղվում եք միջազգային առևտրով (ներմուծում/արտահանում), ցանկանում եք վերահսկել Ձեր ապրանքի դիմաց վճարման իրականացումը, ապա այս ծառայությունը Ձեզ համար է:
Ի տարբերություն ակրեդիտիվով իրականացվող գործարքների, այս պարագայում ներմուծողը (գնորդը) և արտահանողը (վաճառողը) ճանաչում են միմյանց, և արտահանողը վստահ է, որը ներմուծողը կվճարի ուղարկված փաստաթղթերի դիմաց: Այս ծառայությունից օգտվելու դեպքում արտահանողը (վաճառողը) Անելիք բանկի միջոցով ներմուծողին (գնորդին) է փոխանցում փաստաթղթերը` վճարում ստանալու նպատակով: Անելիք բանկը պատշաճ կարգով կկատարի  փաստաթղթերը փոխանցողի դերը` չստանձնելով վճարման որևէ պարտավորություն:

Մատուցվող ծառայության անունը Սակագինը
ՀՀ դրամ
8.1 Արտահանման ինկասո
8.1 Ինկասո հանձնարարականի թողարկում, փաստաթղթերի ընդունում և ուղարկում 0.2%, նվազագույնը` 50,000
8․2 Ինկասոյի պայմանների փոփոխություն կամ չեղյալացում 25,000
8.2 Ներմուծման ինկասո
8.2.1 Ինկասո հանձնարարականի և յուրաքանչյուր փոփոխության ծանուցում 25,000
8.2.2 Ինկասո հանձնարարականի վճարում/ակցեպտավորում 0.1% նվազագույնը 6,000
առավելագույնը 45,000
8.2.3 Փաստաթղթերի տրամադրում հաճախորդին անվճար
8.2.4 Ինկասո ներկայացված, բայց հաճախորդի կողմից չվճարված փաստաթղթերի վերադարձ 50,000
1  Երրորդ բանկերի միջնորդավճարները, փոստային և կապի ծախսերը գանձվում են լրացուցիչ՝ ըստ դրանց փաստացի մեծության:


էջը թարմացվել է 05.12.2017 16:50
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

online_call