
Փաստաթղթային ակրեդիտիվ
Միջազգային առևտրի ֆինանսավորում
Անելիք բանկի կողմից մատուցվող ծառայության այս տեսակից օգտվելու դեպքում դուք հեշտությամբ կհաղթահարեք միջազգային առևտրում առկա խոչընդոտները, քանի որ Անելիք բանկը կպաշտպանի Ձեր շահերը միջազգային առևտրային գործարքներում: Դուք կունենաք հնարավորություն ձևավորել նոր առևտրային հարաբերություններ և զարգացնել դրանք:
Եթե Դուք զբաղվում եք միջազգային առևտրով (ներմուծում/արտահանում), ձեզ մտահոգում են խնդիրներ, կապված միջազգային առևտրի ոլորտում առկա ռիսկերի հետ, ունեք գործարքի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պակաս, ապա այս ծառայությունը հենց Ձեզ համար է:
Ակրեդիտիվը միջազգային առևտրի ֆինանսավորման ամենատարածված միջոցներից մեկն է, քանի որ զգալիորեն նպաստում է միջազգային առևտրում Ձեր շահերի պաշտպանությանը, առկա ռիսկերը հավասարաչափ բաշխելով ներկրողի, արտահանողի և նրանց շահերը ներկայացնող բանկերի միջև:
Փաստաթղթային ակրեդիտիվը նպատակահարմար է կիրառել այն դեպքում, երբ գնորդը և վաճառողը չեն ճանաչում միմյանց, և վաճառողը վստահ չէ գնորդի վճարունակության վրա, իսկ գնորդն իր հերթին վստահ չէ որ վաճառողը կառաքի ապրանքը:
ՍԱԿԱԳԻՆԸ |
|
Ներմուծման ակրեդիտիվներ |
|
Ակրեդիտիվի թողարկում |
0.15%, նվազագույնը` 40,000 ՀՀ դրամ |
Ակրեդիտիվի հաստատում այլ բանկի կողմից |
պայմանագրային |
Փաստաթղթերի ստուգում |
|
առանց տարաձայնությունների |
25,000 ՀՀ դրամ, փաստաթղթերի յուրաքանչյուր փաթեթի համար |
տարաձայնություններով /գանձվում է շահառուից/ |
50,000 ՀՀ դրամ, փաստաթղթերի յուրաքանչյուր փաթեթի համար |
Ակրեդիտիվով վճարում |
0.15%, նվազագույնը` 6,000 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 45,000 ՀՀ դրամ |
Ակրեդիտիվի պայմանների փոփոխություն կամ չեղյալացում |
25,000 ՀՀ դրամ Գումարի ավելացման դեպքում տարբերության մասով լրացուցիչ կգանձվի թողարկման միջնորդավճար՝ առանց նվազագույն սահմանաչափի կիրառման: |
Արտահանման ակրեդիտիվներ |
|
Ակրեդիտիվի /այդ թվում՝ յուրաքանչյուր փոփոխության/ծանուցում |
25,000 ՀՀ դրամ |
Այլ բանկի կողմից թողարկված ակրեդիտիվի հաստատում |
պայմանագրային |
Փաստաթղթերի ընդունում, ստուգում, ուղարկում |
30,000 ՀՀ դրամ |
Թողարկված ակրեդիտիվի կատարում /վճարում, ակցեպտավորում կամ նեգոցիացիա/ |
0.2% նվազագույնը 50,000 ՀՀ դրամ |
1 Չապահովված ակրեդիտիվների դեպքում ակրեդիտիվի ամբողջ ժամկետի համար /մինչև ակրեդիտիվի ամբողջ գումարի վճարումը/, ինչպես նաև ակրեդիտիվի ներքո Ֆինանսավորման նպատակով տրամադրվում է վարկային սահմանաչափ՝ համաձայն Բանկում գործող վարկավորման պայմանների։
2 Երրորդ բանկերի միջնորդավճարները, փոստային և կապի ծախսերը գանձվում են լրացուցիչ՝ ըստ դրանց փաստացի մեծության: