
Խոշոր ձեռնարկատիրական վարկեր
-
Տոկոսադրույքսկսած 7.9%
-
Ժամկետմինչև 60 ամիս
-
Նվազագույն գումար3 000 000 ՀՀ դրամ
կամ
6 000 ԱՄՆ դոլար -
Առավելագույն գումարսահմանափակվում է ներքին կանոնակարգերով
Խոշոր ձեռնարկատիրական վարկեր
Վարկի նպատակ | Շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկ/վարկային գիծ | Հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկ/վարկային գիծ | ||||||
Արժույթ | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | ՀՀ դրամ | ԱՄՆ դոլար | ||||
Նվազագույն գումար* | 3 000 000 | 6 000 | 3 000 000 | 6 000 | ||||
Առավելագույն գումար** |
սահմանափակվում է ներքին կանոնակարգերով |
սահմանափակվում է ներքին կանոնակարգերով |
||||||
Առավելագույն ժամկետ | 36 ամիս | 60 ամիս | ||||||
Վարկի տոկոսադրույք | վարկ | սկսած 11.9% | սկսած 7.9% | սկսած 11.9% | սկսած 7.9% | |||
վարկային գիծ | սկսած 12.9% | սկսած 8.9% | սկսած 12.9% | սկսած 8.9% | ||||
Վարկային գծի չօգտագործված մասի վրա հաշվարկվող տարեկան տոկոսադրույք | 1% | |||||||
Վարկային հայտի ուսումնասիրության վճար | Չի սահմանվում | |||||||
Վարկի տրամադրման միջնորդավճար | Վարկի մայր գումարի 1%, սակայն ոչ պակաս, քան 50 000 ՀՀ դրամ | |||||||
Վարկի ամսական սպասարկման վճար |
Չի սահմանվում |
|||||||
Վարկի մարման արտոնյալ ժամանակահատված | Վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, ելնելով բիզնեսի առանձնահատկություններից կարող է տրամադրվել վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում, սակայն գումարային չի կարող գերազանցել 12 ամիսը | վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, ելնելով բիզնեսի առանձնահատկություններից կարող է տրամադրվել վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում, սակայն գումարային չի կարող գերազանցել 36 ամիսը | ||||||
Վարկի և տոկոսագումարների մարումներ |
1. Անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ, 2. Նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական, 3. Խառը` վարկի մայր գումարի մարումները` ելնելով հաճախորդի ֆինանսական հոսքերի առաջացման դինամիկայից, իսկ տոկոսագումարները` ամսական: |
|||||||
Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) | 12 ամիս | |||||||
Բանկային հաշվի բացում/սպասարկում | Պահանջվում է համաձայն սակագների | |||||||
Վարկի գումարի կանխիկացում |
Համաձայն Բանկում գործող սակագների վարկի գումարի կամ դրա մի մասի կանխիկ օգտագործումը Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է սահմանափակվել (կանխիկ միջոցների օգտագործում է համարվում նաև հաճախորդի մեկ հաշվից Բանկում կամ այլ բանկերում գտնվող իր մեկ այլ հաշվին իրականացվող փոխանցումները) |
|||||||
Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում | ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 70 տարեկանը | |||||||
Վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ |
1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն, 2. Դրական կամ չեզոք / Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի, 3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ |
|||||||
Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ |
• Անշարժ գույք, • Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/, • Տրանսպորտային միջոցներ, • Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ, • Դեբիտորական պարտքի իրավունք, • Ֆինանսական հոսքեր, • Երաշխիքներ, երաշխավորություններ, • Դրամական միջոցներ, • Թանկարժեք մետաղներ (իրեր)**, • Բաժնեմասեր, • Արժեթղթեր, • իրավունքի գրավ • ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք։ |
|||||||
Վարկ/գրավ հարաբերակցություն |
Համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի |
|||||||
Գրավի առարկայի ապահովագրություն | Տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի առարկան ենթակա է ապահովագրման գնահատված շուկայական արժեքից: Գրավի մնացած տեսակների դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն | |||||||
* Հաճախորդին կարող է տրամադրվել նշված նվազագույն գումարից ցածր գումար, բայց ոչ պակաս, քան 1 մլն ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը, եթե հաճախորդի/վարկառուի ընդհանուր պարտավորությունների մնացորդների հանրագումարը (ներառյալ նոր վարկը) գերազանցում է վարկի նվազագույն գումարը։ Եթե հաճախորդին տրամադրվել են տարբեր արժույթներով վարկեր, ապա վարկի նվազագույն գումարը որոշելիս Բանկն առաջնորդվում է վարկի ստացման դիմում-հայտի ներկայացման օրվա դրությամբ գործող դրամային համարժեքով։ Վարկավորման մնացած պայմանները սահմանվում են համաձայն սույն պայմանների: ** Առավելագույն գումարը ներառում է հաճախորդի/վարկառուի Բանկի նկատմամբ ստանձնած (ներառյալ նոր վարկը) ընդհանուր պարտավորությունների մնացորդների հանրագումարը: Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է տրամադրվել նշված առավելագույն գումարից ավել գումար: ***ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է համաձայն բանկում գործող սակագների: |
||||||||
Տույժեր, տուգանքներ | ժամկետանց վարկի տույժ` օրական 0.1% | |||||||
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.1% | ||||||||
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում տույժ` վաղաժամկետ մարվող գումարի 3%-ի չափով: |
||||||||
Հայտի ընդունման վայր | Բանկի մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ | |||||||
Որոշման կայացման առավելագույն ժամկետ | Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օր | |||||||
Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ | 1 աշխատանքային օր | |||||||
Որոշման վավերականության ժամկետ | 30 աշխատանքային օր | |||||||
Որոշման վերահաստատման ժամկետ | Առավելագույնը մեկ անգամ, որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով | |||||||
Վարկը տրամադրելու ժամկետ |
Համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի |
Տոկոսագումարների հաշվարկման կարգ`
Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:
Արտարժույթի ազդեցությունը
Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:
Հայտի մերժում
Հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել վարկի մերժման վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:
Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: