Միկրոձեռնարկատիրական վարկեր

Վարկեր` հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով։

       Շահավետ պայմաններով ստացե՛ք միկրոձեռնարկատիրական վարկեր և ստեղծեք Ձեր բիզնեսի համար զարգացման առավել լայն հնարավորություններ: Վարկերը տրամադրվում են ՀՀ դրամով և արտարժույթով        


  • Տոկոսադրույք
    սկսած 11.9%
  • Ժամկետ
    մինչև 60 ամիս
  • Նվազագույն գումար
    3 000 000 ՀՀ դրամ
    կամ
    6 000 ԱՄՆ դոլար
  • Առավելագույն գումար
    25 000 000 ՀՀդրամ
    կամ
    50 000 ԱՄՆ դոլար    
 
էջը թարմացվել է 05.12.2017 16:50

 Միկրոձեռնարկատիրական վարկեր

Վարկեր` հիմնական և շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով։     

Վարկի նպատակ Շրջանառու միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկ/վարկային գիծ Հիմնական միջոցների ձեռքբերման նպատակով տրամադրվող վարկ/վարկային գիծ
Արժույթ ՀՀ դրամ ԱՄՆ դոլար ՀՀ դրամ ԱՄՆ դոլար
Նվազագույն գումար* 3 000 000 6 000 3 000 000 6 000
Առավելագույն գումար** 25 000 000 50 000 25 000 000 50 000
Առավելագույն ժամկետ 36 ամիս 60 ամիս
Վարկի տոկոսադրույք վարկ սկսած 13.9% սկսած 11.9% սկսած 13.9% սկսած 11.9%
վարկային գիծ սկսած 14.9% սկսած 12.9% սկսած 14.9% սկսած 12.9%
Վարկային գծի չօգտագործված մասի վրա հաշվարկվող տարեկան տոկոսադրույք 1%
Վարկային հայտի ուսումնասիրության վճար Չի սահմանվում
Վարկի տրամադրման միջնորդավճար Վարկի մայր գումարի 1%, սակայն ոչ պակաս, քան 50 000 ՀՀ դրամ
Վարկի ամսական սպասարկման վճար Վարկի մնացորդի 0.1%, նվազագույնը 1 500 ՀՀ դրամ 
Վարկի մարման արտոնյալ ժամանակահատված Վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, ելնելով բիզնեսի առանձնահատկություններից կարող է տրամադրվել վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում, սակայն գումարային չի կարող գերազանցել 12 ամիսը վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածը, ելնելով բիզնեսի առանձնահատկություններից կարող է տրամադրվել վարկի գործողության ամբողջ ժամանակահատվածում, սակայն գումարային չի կարող գերազանցել 36 ամիսը
Վարկի և տոկոսագումարների մարումներ 1. Անուիտետային` վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ,
2. Նվազող` վարկի մայր գումարի մարումները հավասարաչափ, իսկ տոկոսագումարները` ամսական, 
3. Խառը` վարկի մայր գումարի մարումները` ելնելով հաճախորդի ֆինանսական հոսքերի առաջացման դինամիկայից, իսկ տոկոսագումարները` ամսական:
Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ) 6 ամիս 
Բանկային հաշվի բացում/սպասարկում Պահանջվում է համաձայն սակագների
Վարկի գումարի կանխիկացում Համաձայն Բանկում գործող սակագների 
վարկի գումարի կամ դրա մի մասի կանխիկ օգտագործումը Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է սահմանափակվել (կանխիկ միջոցների օգտագործում է համարվում նաև հաճախորդի մեկ հաշվից Բանկում կամ այլ բանկերում գտնվող իր մեկ այլ հաշվին իրականացվող փոխանցումները)
Վարկառուին/երաշխավորին ներկայացվող տարիքային սահմանափակում ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 70 տարեկանը
Վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի  վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ 1. Վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն,
2.  Դրական կամ չեզոք / Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի,
3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ

Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ • Անշարժ գույք,
• Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/, 
• Տրանսպորտային միջոցներ, 
• Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ, 
• Դեբիտորական պարտքի իրավունք, 
• Ֆինանսական հոսքեր,
• Երաշխիքներ, երաշխավորություններ, 
• Դրամական միջոցներ, 
• Թանկարժեք մետաղներ (իրեր)**,
• Բաժնեմասեր,
• Արժեթղթեր,
• իրավունքի գրավ
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք։
Վարկ/գրավ հարաբերակցություն Սահմանվում է համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի:
Գրավի առարկայի ապահովագրություն Տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի առարկան ենթակա է ապահովագրման գնահատված շուկայական արժեքից: Գրավի մնացած տեսակների դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն
* Հաճախորդին կարող է տրամադրվել նշված նվազագույն գումարից ցածր գումար, բայց ոչ պակաս, քան 1 մլն ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը, եթե հաճախորդի/վարկառուի ընդհանուր պարտավորությունների մնացորդների հանրագումարը (ներառյալ նոր վարկը) գերազանցում է վարկի նվազագույն գումարը։ Եթե հաճախորդին տրամադրվել են տարբեր արժույթներով վարկեր, ապա վարկի նվազագույն գումարը որոշելիս Բանկն առաջնորդվում է վարկի ստացման դիմում-հայտի ներկայացման օրվա դրությամբ գործող դրամային համարժեքով։ Վարկավորման մնացած պայմանները սահմանվում են համաձայն սույն պայմանների:
** Առավելագույն գումարը ներառում է հաճախորդի/վարկառուի Բանկի նկատմամբ ստանձնած (ներառյալ նոր վարկը) ընդհանուր պարտավորությունների մնացորդների հանրագումարը: Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է տրամադրվել նշված առավելագույն գումարից ավել գումար:
***ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է համաձայն բանկում գործող սակագների:
Տույժեր, տուգանքներ ժամկետանց վարկի տույժ` օրական 0.2%
ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.2%
Վարկի գումարի վաղաժամկետ մարման դեպքում տույժ` վաղաժամկետ մարվող գումարի 3%-ի չափով:
Հայտի ընդունման վայր Բանկի բոլոր մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ
Որոշման կայացման առավելագույն ժամկետ Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օր
Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ 1 աշխատանքային օր
Որոշման վավերականության ժամկետ 30 աշխատանքային օր
Որոշման վերահաստատման ժամկետ Առավելագույնը մեկ անգամ, որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով
Վարկը տրամադրելու ժամկետ Համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի:


Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: 

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում
Հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել վարկի մերժման վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 05.12.2017 16:50
Միկրոձեռնարկատիրական վարկը ստանալու համար բանկ են ներկայացվում ստորև հղումով թվարկված փաստաթղթերը



էջը թարմացվել է 05.12.2017 16:50
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: