Օվերդրաֆտ Վարկեր՝ կարճաժամկետ խնդիրների լուծման համար

Օվերդրաֆտ

Շահավետ պայմաններով օվերդրաֆտներ՝ կարճաժամկետ խնդրիների լուծման համար։

          Ստացե՛ք շահավետ պայմաններով օվերդրաֆտ՝ կարճաժամկետ խնդիրների լուծման համար։ Օվերդրաֆտը տրամադրվում է առանց ամսական սպասարկման վճարի։Օվերդրաֆտի մարումն իրականացվում է բանկային հաշվին դրամական միջոցներ մուտքագրելու միջոցով, բանկային հաշվին դրամական միջոցների առկայության դեպքում՝ օրական։

  • Տոկոսադրույք
    սկսած 13%-ից
  • Ժամկետ
    մինչև 12 ամիս
  • Նվազագույն գումար
    Չի սահմանվում


  • Առավելագույն գումար
    Մանրամասն



 
էջը թարմացվել է 05.12.2017 16:50

 Օվերդրաֆտ

Շահավետ պայմաններով օվերդրաֆտներ՝ կարճաժամկետ խնդիրների լուծման նպատակով։     

Ընդհանուր պայմաններ


Նպատակ

կարճաժամկետ ֆինանսական խնդիրների լուծում

Արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար

Նվազագույն գումար

չի սահմանվում

Առավելագույն գումար

Հաճախորդի հաշվով հայտի ներկայացմանը նախորդող վերջին 12 ամիսների ընթացքում իրականացրած միջին ամսական զուտ կրեդիտային շրջանառության (ԶԿՇ) 50 %, ընդ որում օվերդրաֆտը տրամադրվում է համապատասխան հաշվի արժույթով (օվերդրաֆտը տրամադրվում է արտարժույթով, եթե հաճախորդի ձեռնարկատիրական գործունեության հետ կապված մուտքերը նույնպես ստացվում են տվյալ հաշվի արժույթվ):

Առավելագույն ժամկետ

12 ամիս

Տոկոսադրույք

ՀՀ դրամ` սկսած 17%,

ԱՄՆ դոլար` սկսած 13 %

Սպասարկման ամսական վճար

չի սահմանվում

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

Չի սահմանվում

Տրամադրման միջնորդավճար

օվերդրաֆտի գումար 1%, նվազագույնը 40 000 ՀՀ դրամ

Օվերդրաֆտի գումարի և տոկոսագումարների մարումներ

Օվերդրաֆտի մարումն իրականացվում է բանկային հաշվին դրամական միջոցներ մուտքագրելու միջոցով, բանկային հաշվում միջոցների առկայության դեպքում` օրական` բանկային օրվա ավարտին: Տոկոսագումարները հաշվարկվում են յուրաքանչյուր օր օվերդրաֆտի փաստացի մնացորդի նկատմամբ։ Տոկոսագումարների մարումն իրականացվում է յուրաքանչյուր ամսվա 1-5 ընկած ժամանակահատվածում` համաձայն Օվերդրաֆտի պայմանագրի: 

Բիզնեսի գործունեության նվազագույն ժամկետ (անընդհատ)

12 ամիս

Բիզնեսին ներկայացվող նվազագույն պահանջ

Օվերդրաֆտ ստանալու համար հաճախորդը հայտի ներկայացմանը նախորդող 12-ամսյա ժամանակահատվածում ամսական պարբերականությամբ պետք է ստացած լինի վճարումներ առնվազն 3 տարբեր գործակալներից

Բանկային հաշվի բացում/սպասարկում

պահանջվում է համաձայն սակագների

Վարկի գումարի կանխիկացում

համաձայն Բանկում գործող սակագների

Վարկառուին/երաշխավորին ներկայացվող պահանջներ

ԱՁ կարգավիճակ ունեցող անձանց, ֆիզիկական անձանց տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 70 տարեկանը

Վարկառուի (այդ թվում` նրա կանոնադրական կապիտալում 10% և ավել մասնակիցների)/երաշխավորի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

1. վարկի ստացման օրվա դրությամբ ժամկետանց/ դասակարգված պարտավորությունների բացակայություն,

2.  դրական կամ չեզոք/Բանկի կողմից ընդունելի վարկային պատմություն համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի,

3. Բանկի իրավասու մարմնի որոշմամբ կարող է պահանջվել այլ մասնակիցների, ինչպես նաև վարկառուի հետ սերտ փոխկապակցված այլ անձանց վարկային պատմության նկատմամբ պահանջներ

Ապահովվածության ընդունելի միջոցներ/գրավ

• Անշարժ գույք, 
• Հիմնական միջոցներ / սարքավորումներ, տեխնիկա, այլ գույք/, 
• Տրանսպորտային միջոցներ, 
• Շրջանառության մեջ գտնվող ապրանքներ, 
• Դեբիտորական պարտքի իրավունք, 
• Ֆինանսական հոսքեր, 
• Երաշխիքներ, երաշխավորություններ, 
• Դրամական միջոցներ, 
• Թանկարժեք մետաղներ (իրեր)*, 
• Բաժնեմասեր, 
• Արժեթղթեր, 
• իրավունքի գրավ 
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գույք կամ գույքային իրավունք։ 

Եթե օվերդրաֆտի գումարը չի գերազանցում ԶԿՇ-ի 30 %, ապա գույքային գրավ կարող է չպահանջվել, իսկ եթե գերազանցում է, ապա գույքային գրավը պարտադիր է` առնվազն գերազանցող մասին համապատասխան:

Վարկ/գրավ հարաբերակցություն

Համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի: Վարկ/գրավ հարաբերակցությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում գրավի գնահատված իրացվելի արժեքը:

Գրավի առարկայի ապահովագրություն

Տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի առարկան ենթակա է ապահովագրման գնահատված շուկայական արժեքից: Գրավի մնացած տեսակների դեպքում վարկի տրամադրման վերաբերյալ որոշում կայացնող իրավասու մարմինը կարող է պահանջել գրավի առարկայի ապահովագրություն

*Ոսկյա իրերի գնահատումն իրականացվում է համաձայն բանկում գործող սակագների

Տույժեր, տուգանքներ

ժամկետանց օվերդրաֆտի գումարի տույժ` օրական 0.2%

ժամկետանց տոկոսագումարի տույժ` օրական 0.2%

Հայտի ընդունման վայր

Բանկի մասնաճյուղեր, Գլխամասային գրասենյակ

Պայմանագրերին ներկայացվող պահանջներ

Բանկի և հաճախորդի միջև կնքվում է գլխավոր վարկային պայմանագիր` Բանկի կողմից հաստատված ստանդարտ ձևերին համապատասխան

Որոշման կայացման առավելագույն ժամկետ

Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օր

Որոշման մասին հաճախորդին տեղեկացնելու ժամկետ

1 աշխատանքային օր

Որոշման վավերականության ժամկետ

30 աշխատանքային օր

Որոշման վերահաստատման ժամկետ

որոշման վավերականության ժամկետը լրանալուց հետո` 30 աշխատանքային օրվա ընթացքում` վերահաստատման օրվա դրությամբ գործող վարկավորման պայմաններով

Օվերդրաֆտը տրամադրելու ժամկետ

Համաձայն Բանկում գործող ներքին իրավական ակտերի

Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ:   

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել վարկի մերժման վերաբերյալ տեղեկատվությունը գրավոր:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 05.12.2017 16:50
Օվերդրաֆտ ստանալու համար բանկ են ներկայացվում ստորև հղումով թվարկված փաստաթղթերը

էջը թարմացվել է 05.12.2017 16:50
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: