Visa քարտ

 Visa միջազգային վճարային քարտերի համակարգ

  • Տարեկան սպասարկում
    5 000 ՀՀ դրամ
  • Արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, Ռուբլի
  • Քարտի տրամադրում
    Անվճար
էջը թարմացվել է 05.12.2017 16:50

Visa  քարտեր 

Visa միջազգային վճարային քարտերի համակարգ  
  

§Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից , Visa տեսակի պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման, ինչպես նաև քարտային հաշիվների սպասարկման հիմնական պայմաններն են.   
Visa տեսակի պլաստիկ քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց և Անհատ Ձեռներեցներին:  
Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից: Քարտային հաշիվը պարտադիր պետք է հաստատվի հարկային մարմիններում:  
Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:  
Քարտերը տրամադրվում են 2 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 2 տարի գործողության ժամկետով:  
Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից սահմանված փոխարժեքը:  
Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման, իրականացնելով Visa միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները: 
Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում` հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ ՙԱրմենիանՔարդ՚ պրոցեսինգային կենտրոնին: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2 աշխատանքային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:  


Ժամկետից շուտ քարտի սպասարկման դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ: 

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`


Ծառայություններ

Սակագներ

Քարտի տեսակ

Visa Business

Քարտի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի

Քարտի թողարկում

անվճար 

Քարտային հաշվի բացում

անվճար 

Քարտային հաշվի տարեկան սպասարկման վճար

5,000 ՀՀ դրամ

Չնվազող մնացորդ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

ՌԴ ռուբլի

5,000

10

10

600

Կից քարտի տրամադրում

անվճար

Կցված քարտի տարեկան սպասարկման վճար

5,000 ՀՀ դրամ

Քարտի արգելափակում

անվճար

Քարտի ապաարգելափակում

500 ՀՀ դրամ

Քարտի վերաթողարկում` ժամկետը լրացած քարտերի դեպքում

անվճար

Քարտի վերաթողարկում` քարտի կորստի, վնասման, հափշտակման, PIN-ի կորստի կամ երրորդ անձանց հայտնի դառնալու դեպքում (քարտի գործողության նույն ժամանակահատվածով)

5,000 ՀՀ դրամ

Քարտի մուտքագրումը միջազգային STOP ցանկ (7 օրով մեկ տարածաշրջանում)

7,000 ՀՀ դրամ

Քարտի ելքագրումը միջազգային STOP ցանկից

անվճար

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով  

անվճար

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով  

համաձայն Բանկում գործող սակագների

SMS ծառայության միացում  

անվճար 

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար  

անվճար 

Քարտային հաշվի համալրում  

անվճար 

Բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրում  

0.2% 

Արքա համակարգի այլ բանկերի բանկոմատներում և կանխիկացման կետերում կանխիկի տրամադրում  

1.5% , նվազագույնը 1,000 ՀՀ դրամ

Արքա համակարգի անդամ չհանդիսացող այլ բանկի բանկոմատներում, կանխիկացման կետերում և արտերկրում` կանխիկի տրամադրում  

2%, նվազագույնը 1,500 ՀՀ դրամ 

Քարտից քարտ կատարվող փոխանցումներ

0.3% 

Անկանխիկ գործարքներ

անվճար 

Կանխիկացման օրական սահմանաչափ*

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

ՌԴ ռուբլի

1,500,000

5,000

4,000

300,000

Կանխիկացման գործարքների քանակ*

10

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք 

0% 

Քարտային հաշվի փակում

անվճար


 *

Կախված հաճախորդի գործունեության առանձնահատկություններից, հաճախորդի դիմումի համաձայն, առանց որևէ որոշման նշված սահմանաչափերը կարող են փոփոխվել: 

  • Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը:  
  • Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:  
  • Բանկի եւ հաճախորդի միջեւ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով: 
  • Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով   


էջը թարմացվել է 05.12.2017 16:50
Visa քարտ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  •            Անձը հաստատող փաստաթուղթ          

  • Սոց. քարտ (ՀԾՀ)

էջը թարմացվել է 05.12.2017 16:50
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

online_call