Թափուր աշխատատեղեր

 

Հարգելի՛ այցելու,

Այս էջում Դուք կարող եք ծանոթանալ Անելիք Բանկում առկա թափուր աշխատատեղերին: Դուք կարող եք բեռնել Աշխատանքի ընդունվել ցանկացողների համար դիմումի ձևը, լրացնել և ուղարկել hr@anelik.am հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով աշխատատեղի անվանումը, որի համար դիմում եք։ 

Անելիք Բանկում այս պահին առկա են հետևյալ թափուր աշխատատեղերը`

Գրաֆիկական դիզայներ

Իրավաբանական վարչության Դատաիրավական բաժնի գլխավոր մասնագետ

Գործառնական ծրագրի վերլուծաբան/  ծրագրավորող, ՏՏ համակարգերի զարգացման բաժին 

UI/UX դիզայներ/ Թվային բանկինգի տնօրինություն

ԱԳՄ-ների և POS տերմինալների տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետ



 Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ քայլեր

Թափուր աշխատատեղերի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել Անելիք Բանկի դիմում հայտը և ուղարկել hr@anelik.am հասցեին: Դիմում հայտից և ինքնակենսագրականից (CV) բացի խորհուրդ է տրվում ուղարկել նաև ուղեկցող նամակ, որտեղ հակիրճ կարող եք ներկայացնել Ձեզ, Ձեր առավելությունները, Անելիք Բանկի թիմին միանալու Ձեր հետաքրքրվածությունը և թե ինչու՞ մենք պետք է ընտրենք հենց Ձեզ։


Դիմում-հայտը ներկայացնելու ձև

Անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտի բոլոր դաշտերը, ինչպես նաև կցել լուսանկար։ Դիմում հայտով ներկայացված տեղեկությունը պետք է լինի հնարավորինս ամփոփ և դասակարգված: Եթե դիմում հայտում` լրացման ենթակա դաշտերը բավական չեն Ձեր  տվյալների մասին՝ աշխատանքային փորձ, կրթություն, մասնագիտական ունակություններ, ամբողջական տեղեկատվության ներկայացնելու համար, խնդրում ենք դիմում հայտին կից ուղարկել նաև Ձեր ինքնակենսագրականը՝ ամբողջական տեղեկատվությունը ներառելով այնտեղ:

Հարցազրույցների անցկացումը Անելիք Բանկում

Ստացված յուրաքանչյուր դիմում-հայտ մանրամասն ուսումնասիրվում է ՄՌԿ վարչության կողմից և հաշվի առնելով տվյալ թափուր հաստիքի համար սահմանված պահանջները՝ ընտրվում են համապատասխան բոլոր դիմում-հայտերը և թեկնածուները հրավիրվում հարցազրույցի: Դիմորդը հարցազրույցի է հրավիրվում հեռախոսազանգի միջոցով։ Հարցազրույցները Բանկում սովորաբար անցկացվում են երկու փուլով։ Ելնելով հաստիքի էությունից՝ կարող է անցկացվել նաև թեստավորում և/կամ հանձնարարվել իրականացնել համապատասխան մասնագիտական առաջադրանքներ։

Հարցազրույցները հնարավորություն են ընձեռում ծանոթանալու դիմորդի աշխատանքային փորձին, կրթությանը,  մասնագիտական ունակություններին և հմտություններին, հասկանալու՝ որ արժեքներն են համարվում դիմորդի համար ամենակարևորը, որոնք են դիմորդի առավելությունները և ինչ ակնկալիքներ ունի դիմորդն Անելիք Բանկից։

Մենք ապահովում ենք դիմորդի հետ համագործակցության և վերջինիս կողմից ներկայացրած տեղեկատվության գաղտնիությունը։ 

Անելիք Բանկում աշխատելու առավելությունները

Անելիք Բանկի աշխատակիցների համար գործում են մի շարք առավելություններ և արտոնություններ` առողջ գործնական միջավայր, զարգացում և մասնագիտական աճ մրցունակ վարձատրություն և ճկուն խրախուսման համակարգ, արտոնյալ պայմաններ Բանկի կողմից մատուցվող ծառայությունների և պրոդուկտների համար, բժշկական ապահովագրություն, որը ներառում է ծառայությունների լայն շրջանակ, զեղչեր և արտոնություններ Բանկի հետ համագործակցող մի շարք ընկերություններում:

 

էջը թարմացվել է 06.12.2017 15:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: