Բանկի Վարչության աշխատանքների գնահատումը 

Կորպորատիվ կառավարման սկզբունքներից ելնելով և ղեկավարվելով "Բանկերի և Բանկային գործունեության մասին" ՀՀ օրենքի դրույթներով, Բանկի արդյունավետ ղեկավարման համար գործում է Բանկի Վարչությունը:Բանկի Վարչությունն իրականացնում է Բանկի գործունեության ընթացիկ ղեկավարումը, կազ­մա­կերպում է Բաժնետերերի Ընդհանուր Ժողովի, Բանկի Խորհրդի և իր կողմից ըն­դուն­ված ո­րո­շումների կա­տարումը, ապահովում է Բանկի խորհրդի կողմից հաստատված ռազմավարական ծրագրի և ներքին ակտերի կատարումը:
Բանկի Խորհրդը, Վարչության աշխատանքների գնահատման համար, հիմք է ընդունում Վարչության նախագահի, Գլխավոր հաշվապահի, Ներքին վերահսկողության վարչության կողմից Խորհրդին ներկայացվող պարբերական հաշվետվությունները և տեղեկատվությունը, ՀՀ կենտրոնական Բանկի ստուգման ակտերը, ինչպես նաև արտաքին աուդիտի եզրակացությունը: Վարչության աշխատանքները գնահատվում են ելնելով Վարչության կողմից իրականացվող՝

  • Բանկի ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքից,
  • Խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարումից,
  • Ռիսկերի զսպմանը ուղղված գործառույթներից,
  • Բանկի ընթացիկ գործունեության արդյունավետ կառավարումից,
  • Տոկոսադրույքների քաղաքականությունից,
  • Եկամուտների և ծախսերի արդյունավետ պլանավորումից և իրականացումից,
  • Կադրային քաղաքականությունից:

«Անելիք Բանկ» ՓԲԸ Գործադիր մարմնի աշխատանքների գնահատման սկզբունքները կարգավորվում են Բանկի Խորհրդի կողմից հաստատված համապատասխան ներքին իրավական ակտով:«Անելիք Բանկ» ՓԲԸ –ի (Գլխամասային բանկի և մասնաճյուղերի) աշխատակիցների թվաքանակը 2017թ. մայիսի 12-ի դրությամբ կազմում է 405 մարդ:

էջը թարմացվել է 05.12.2017 15:10
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: