Դեկտեմբերի, 06 2017
Անելիք Բանկը քարտապանների համար ամանորյա ակցիա է գործարկել

Անելիք Բանկը քարտապանների համար ամանորյա ակցիա է գործարկել

Տոներին ընդառաջ Անելիք Բանկը գործարկել է նոր ակցիա, որի շրջանակներում 2017թ. դեկտեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի վերջին աշխատանքային օրը ներառյալ Visa Electron և Maestro/Cirrus քարտատեսակները հնարավոր կլինի ձեռք բերել անվճար` առանց տարեկան սպասարկման վճարի և առանց չնվազող մնացորդի, իսկ Բանկի այլ VISA և МasterCard քարտերը ` 50% զեղչով: Քարտ ձեռքբերելու համար անհրաժեշտ կլինի ներկայացնել միայն անձնագիր և սոց. քարտ:

«Բացի նրանից, որ Ամանորին ընդառաջ քարտերը կտրամադրվեն մատչելի սակագներով, Բանկի քարտապանները հնարավորություն կունենան օգտվել նաև Բանկի կողմից ներդրված զեղչային ցանցից: Զեղչերից օգտվելու համար անհրաժեշտ է վճարումը կատարել անկանխիկ՝ բանկի ցանկացած վճարային քարտով»,- նշել է Մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանը։

Բանկի զեղչային ցանցում ներառված են տարբեր ոլորտների առևտրի ու սպասարկման կետեր, որոնց ցանկը պարբերաբար համալրվելու է:
Իսկ բոլոր նրանք, ովքեր դեռեւս չունեն Անելիք Բանկի վճարային քարտ, ապա տվյալ ակցիան հրաշալի հնարավորություն է ամանորյա գնումները էլ ավելի շահավետ դարձնել»,- ասված է Բանկի տարածած հաղորդագրությունում:

վերադառնալ ցանկին