Հոկտեմբերի, 27 2017
Անելիք Բանկն ամփոփել է «Ամառային» ակցիայի արդյունքները

Անելիք Բանկն ամփոփել է «Ամառային» ակցիայի արդյունքները

Անելիք Բանկը հոկտեմբերի 27-ին ամփոփել է «Ամառային ակցիայի» արդյունքները և պարգևատրել ակցիայի հաղթողներին: Ակիցայի արդյունքում ձեռք բերված քարտերով առավել մեծ ծավալի գործարքներ կատարած 5 հաճախորդներ պարգևատրվեցին ոսկու ձուլակտորներով (1-ին տեղ զբաղեցրած հաճախորդին տրամադրվեց 10 գրամանոց ձուլակտոր, 2-րդ տեղ զբաղեցրած հաճախորդին տրամադրվեց 5 գրամանոց ձուլակտոր, իսկ 3-ից 5-րդ տեղերը զբաղեցրած հաճախորդներին տրամադրվեց 1 գրամանոց երկուական ոսկու ձուլակտորներ)։

«Սա հերթական հաճելի անակնկալն է, որն Անելիք Բանկը մատուցեց իր հաճախորդներին։ Մեր հաճախորդները, մատչելի սակագներով միջազգային վճարային համակարգի պլաստիկ քարտեր ձեռք բերելուց բացի, հնարավորություն ունեցան օգտվել զեղչերից անկանխիկ գնումներ կատարելիս , իսկ ակցիայի արդյունքում 5 հաջողակներ ստացան նաև ոսկու ձուլակտորներ։ Սրտանց շնորհավորում ենք հաղթողներին»,- նշել է Անելիք Բանկի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

Հիշեցնենք, որ ակցիան մեկնարկել էր ս․թ․ հունիսի 21-ից և մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ Անելիք Բանկի ՝ Maestro/Cirrus, MasterCard Standart, MasterCard Gold, Visa Gold Hotel Express միջազգային պլաստիկ քարտեր ձեռք բերած հաճախորդները հնարավորություն ունեին շահելու ոսկու ձուլակտորներ:

վերադառնալ ցանկին