Հոկտեմբերի, 30 2017
Անելիք Բանկում ոսկու գրավադրմամբ վարկերի նոր ակցիա է գործարկվել:

Անելիք Բանկում ոսկու գրավադրմամբ վարկերի նոր ակցիա է գործարկվել:

Անելիք Բանկը շարունակում է հաճելի անակնկալների շարքը, կազմակերպելով նոր ակցիա իր հաճախորդների համար։ Գործարկված ակցիայի շրջանակներում մինչև սույն թվականի դեկտեմբերի 1-ը ներառյալ Բանկի հաճախորդները, կախված ժամկետից, կարող են ստանալ ոսկու գրավով ապահովված քարտային վարկեր տարեկան 8% և 9.5% տոկոսադրույքով, իսկ ՀՀ դրամով վարկեր` 11% և 12.5% տարեկան տոկոսադրույքով: Վարկավորման առավելագույն գումարը 30 մլն դրամ է, առավելագույն ժամկետը` 6 ամիս է:

«Անելիք Բանկի կողմից մշտապես նորացվում և թարմացվում են մատուցվող ծառայությունները կամ դրանց պայմանները հարմարեցվում են մեր հաճախորդների պահանջմունքներին։ Սա նոր պրոդուկտ չէ մեր բանկի ծառայությունների ցանկում, այլ նոր շահավետ ակցիա է, որի շնորհիվ տվյալ վարկերը հասանելի կլինեն առավելագույն թվով հաճախորդների»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Վարդան Գևորգյանը:

վերադառնալ ցանկին