Converse Transfer Արագ դրամական փոխանցումների համակարգ

Converse Transfer

Արագ դրամական փոխանցումների համակարգ

Converse Transfer դրամական փոխանցումների համակարգը հայաստանյան վճարային համակարգ է, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել դրամական փոխանցումներ առանց հաշվի բացման ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս` դեպի ԱՊՀ երկրներ:       


  • Միջնորդավճար
    1%
  • Փոխանցման արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո, ՌԴ ռուբլի
  •      
    Առավելագույն գումար
    5 000 000 ՀՀ դրամ
  • Արագություն
    5-10 րոպե


էջը թարմացվել է 08.09.2017 14:59

Converse Transfer 

արագ դրամական փոխանցումների համակարգ
 
 

Ընդհանուր պայմաններ և միջնորդավճարներ

 

Փոխանցում.նախաձեռնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները

  • Անձը հաստատող փաստաթուղթ*
  • Դիմում փոխանցումը կատարելու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով
  • Այն երկրի և քաղաքի անվանումը, որտեղ պետք է փոխանցվեն դրամական միջոցները
  • Գումարը և միջնորդավճարը
  • Ստացողի անուն, ազգանուն, հայրանուն, եթե այն նշված է անձնագրում

Բանկը պարտավոր է հաճախորդին տրամադրել յուրաքանչյուր փոխանցման կատարումը հաստատող անդորրագիր

Փոխանցում ստացողի կողմից ներկայացվող անհրաժեշտ տվյալները

  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Փոխանցման  ունիկալ կոդը
  • Փոխանցողի անուն, ազգանունը
  • Փոխանցված գումարի չափը և արժույթը
  • Դիմում փոխանցումը ստանալու վերաբերյալ` համակարգի կողմից հաստատված ձևով

Փոխանցման արժույթը

ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո, ՀՀ դրամ

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Ստացման արժույթը


ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո, ՀՀ դրամ  

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Փոխանցման արագություն

5 - 10 րոպե

Մեկ փոխանցման առավելագույն գումարը

20 000 ԱՄՆ դոլար, 15 000 Եվրո, 500 000 ՌԴ ռուբլի, 5 000 000 ՀՀ դրամ


Փոխանցման միջնորդավճարը

Փոխանցվող գումարի 1%-ը 

Միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից ՀՀ դրամով, տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված փոխարժեքով:

Աշխարհագրությունը

Converse Transfer վճարային համակարգով իրականացվում են փոխանցումներ ՀՀ տարածքում:

Փոխանցման վավերապայմանների փոփոխություն

Կատարվում է վավերապայմանների փոփոխման դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:

Վավերապայմանների փոփոխությունը կատարվում է համակարգի կողմից սահմանված կարգով:

Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման չեղյալացում

Կատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցման իրականացման նույն բանկային օրվա ընթացքում ուղարկողի կողմից չեղյալացման դիմումի և անձնագրի տվյալների հիման վրա:

Փոխանցման չեղյալացման դեպքում միջնորդավճարը չի վերադարձվում:

Փոխանցման ետ վերադարձ

Կատարվում է առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, ուղարկողի կողմից փոխանցման ետ վերադարձի դիմումի և անձնագրի տվյալների հիման վրա, փոխանցված գումարի ամբողջությամբ:

Գումարի վերադարձը իրականացվում է մեկ բանկային օրվա ընթացքում:

Փոխանցման ետ վերադարձի դեպքում միջնորդավճարը չի վերադարձվում: 

Ետ են վերադարձվում միայն չվճարված փոխանցումները: 

* Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ:

Converse Transfer վճարային համակարգով հաճախորդները կարող են գործարքներ իրականացնել «Անելիք Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև Գլխամասային գրասենյակում:

Բանկն առաջարկում է նաև այլ համակարգեր` MoneyGramIntelexpressRia Money Transfer, Sigue Money TransferUnistreamMoneytun:

էջը թարմացվել է 16.08.2017 15:17
Converse Transfer արագ դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցում ստացողի և իրականացնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են

  • Անձը հաստատող փաստաթուղթ       


էջը թարմացվել է 22.09.2017 12:02
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: