Փոխանցումներ ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս

Փոխանցումներ

ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս

Անելիք բանկի կողմից իրականացվող փոխանցումների միջոցով դուք կիրականացնեք ՀՀ տարածքում և ՀՀ տարածքից դուրս փոխանցումներ` ստացող կողմին ազատելով նաև լրացուցիչ վճարումների իրականացումից:
  ՀՀ դրամով վճարման հանձնարարականը մինչև ժամը 15:30 ընդունելու դեպքում այն կատարվում է նույն բանկային օրը, նշված ժամից ուշ ընդունելու դեպքում` հաջորդ բանկային օրը: ՀՀ տարածքում ՀՀ դրամով "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը վճարման հանձնարարականը մինչև 15:45 ընդունելու դեպքում:
Արտարժույթով վճարման հանձնարարականը մինչև ժամը 17:00 ընդունելու դեպքում այն կատարվում է նույն բանկային օրը, նշված ժամից ուշ ընդունելու դեպքում` հաջորդ բանկային օրը:


 

Փոխանցումների համար կիրառվող սակագները

ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՍԱԿԱԳԻՆԸ

ՀՀ ԴՐԱՄ

3.1

ՀՀ տարածքում ՀՀ դրամով փոխանցումներ` հաշվի առկայության դեպքում

անվճար

3.2

ՀՀ տարածքում ՀՀ դրամով շտապ փոխան­ցումներ` հաշվի առկայության դեպքում2

0.1%,

նվազագույնը 500, առավելագույնը 10,000

3.3

ՀՀ տարածքում ՀՀ դրամով փոխանցումներ` առանց հաշվի առկայության

3.3.1

մինչև 100 հազ. ՀՀ դրամ         

3.3.1.1

իրավաբանական անձանց և ԱՁ օգտին կատարվող գործարքների դեպքում

250

3.3.1.2

ֆիզիկական անձանց համար

100

3.3.2

100 հազ. ՀՀ դրամ և ավել        

3.3.2.1

իրավաբանական անձանց և ԱՁ օգտին կատարվող գործարքների դեպքում

500

3.3.2.2

ֆիզիկական անձանց համար

200

3.4

«Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդների միջև ՀՀ դրամով և արտարժույթով փոխանցումներ

անվճար

3.5

Արտարժույթով փոխանցումներ3

3.5.1

ԱՄՆ դոլարով, Եվրոյով 4

3.5.1.1

OUR տարբերակով

Վճարման հանձնարարականի կատարման հետ կապված ծախսերը կրում է փոխանցող հաճախորդը

0.15%,

նվազագույնը` 6,000, առավելագույնը` 50,000

3.5.1.2

Guaranteed OUR տարբերակով

Այս տարբերակն ընտրելու դեպքում գումարը շահառուին կհասնի ամբողջությամբ

ա) ԱՄՆ դոլարի դեպքում՝ ի հավելումն 3․5․1․1 կետի գանձվում է

12,000

բ․1) մինչև 12,500 Եվրո ներառյալ

12,000

բ․2) 12,500 Եվրո գերազանցելու դեպքում

0.15%,

նվազագույնը` 14,000, առավելագույնը` 50,000

3.5.1.3

BEN/SHA տարբերակով

Վճարման հանձնարարականի կատարման հետ կապված երրորդ բանկերի ծախսերը գանձվում են փոխանցվող գումարից

5,000

3.5.2

ՌԴ ռուբլով, լարիով 4

Կատարվում է միայն OUR տարբերակով, ընդ որում գումարը շահառուին կհասնի ամբողջությամբ

 

0.05%,

նվազագույնը` 3,000, առավելագույնը` 20,000

3.5.3

Այլ արժույթով

պայմանագրային

3.6

Հաճախորդի դիմումի համաձայն վճարման հանձնարարականի հետ կանչման կամ վճարային վավերապայմանների փոփոխման հանձնարարականի կատարում, հարցումների իրականացում 5,6

3.6.1

ՀՀ դրամով

1,000

3.6.2

ՌԴ ռուբլով, լարիով

10,000

3.6.3

Այլ արտարժույթով

 

3.6.3.1

մինչև 1 տարի վաղեմություն ունեցող վճարման հանձնարարականների դեպքում

30,000

3.6.3.2

1 տարուց ավել վաղեմություն ունեցող վճարման հանձնարարականների դեպքում

125,000

3.7

Փոխանցման հետ վերադարձ թղթակից բանկի կողմից 5

3.7.1

ՀՀ դրամով

0

3.7.2

ՌԴ ռուբլով, լարիով

10,000

3.7.3

Այլ արտարժույթով

20,000

3.8

SWIFT հաղորդագրության կրկնօրինակի տրամադրում

3,000



2 ՀՀ տարածքում ՀՀ դրամով "Շտապ" պայմանով փոխանցումները կարող են կատարվել նույն բանկային օրը միայն մինչև 15:45-ն հանձնարարականը ներկայացնելու դեպքում համապատասխան միջնորդավճարի գանձման պարագայում:
3 Բանկը՝ համաձայն Բանկում առկա տեղեկագրերի, կարող է ինքնուրույն, առանց հաճախորդի նախնական համաձայնության ընտրել միջոցների փոխանցման ճանապարհը /միջնորդ բանկին/ այն դեպքում, երբ փոխանցման ամբողջական ճանապարհը /միջնորդ բանկը/ նշված չէ հաճախորդի կողմից ներկայացված վճարման հանձնարարականում:
4 500,000 ԱՄՆ դոլարը, 400,000 եվրոն կամ 30,000,000 ՌԴ ռուբլին գերազանցող փոխանցումների դեպքում (բացառությամբ Բանկում ներդրված ավանդի վերադարձման նպատակով կատարվող փոխանցումների) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ հաճախորդներից գանձվում է 360,000 ՀՀ դրամ:
5 Տվյալ բաժիններում նշված ծառայությունների սակագները ներառում են Բանկի թղթակից բանկերի միջնորդավճարները: Երրորդ բանկերի ծախսերը, առկայության դեպքում, գանձվում են հաճախորդից լրացուցիչ:
6 Բանկից անկախ պատճառներով հանձնարարականի կատարման արդյունքի անբավարարության դեպքում, վճարված միջնորդավճարի գումարը ենթակա չէ հետ վերադարձման:

Սակագներն առավել մանրամասն այստեղ

էջը թարմացվել է 12.12.2017 10:34
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: