Ներդրումային ծառայություններ և արժեթղթերով գործառնություններ


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն 10.11.2016 թ.-ին անդամակցել է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱ» ԲԲԸ-ի Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգին Հաշվի Օպերատորի և Կարգավորող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակով:

Բանկի միջնորդությամբ Դեպոզիտարիայի կողմից մատուցվող ռեեստրավարման և պահառության ծառայությունների ՍԱԿԱԳՆԵՐԻՆ և Արժեթղթերի հաշվառման և հաշվարկային միասնական համակարգի հիմնական և լրացուցիչ ծառայությունների միջնորդավորված մատուցման կարգին կարող եք ծանոթանալ ստորև նշված հղմամբ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ գործունեություն է ծավալում ՀՀ արժեթղթերի շուկայում և իր հաճախորդներին առաջարկում է ներդրումային ծառայությունների և արժեթղթերով գործառնությունների իրականացման լայն շրջանակ, որից կորող են օգտվել թե' իրավաբանական, և թե' ֆիզիկական անձիք: 

«Անելիք Բանկ» ՓԲԸ ներդրումային և արժեթղթերով գործառնությունների ցանկը 

ՀՀ պետական Պարտատոմսերով գործառնություններ,
Դեպո հաշիվների սպասարկում,
ՀՀ ոչ պետական արժեթղթերով գործառնություններ,
Պահառության ծառայությունների մատուցում ՀՀ պետական պարտատոմսերով,
Պահառության ծառայությունների մատուցում ՀՀ ԿԲ թողարկված արժեթղթերով,
Պահառության ծառայությունների մատուցում ՀՀ ոչ պետական արժեթղթերով,
Ներդրողի հետ կապի իրականացման կարգն ու ժամկետները, պայմանագրի ժամկետները, կնքված պայմանագրի դադարեցման դեպքում սպառողի միջոցների վերադարձման, ինչպես նաև շահերի բախման կանխարգելման կարգին կարելի է ծանոթանալ "Ներդրումային ծառայությունների մատուցման պայմանագրում": Պայմանագիրը կարող է կնքվել երեք բանկային օրվանից մինչև անժամկետ ժամկետայնությամբ: Պայմանագրի դադարեցման դեպքում սպառողի միջոցները վերադարձվում են համաձայն իր կողմից ներկայացված հանձնարարականի, պայմանագրի դադարեցման օրվանից մեկ բանկային օրվա ընթացքում:
Հաճախորդի կողմից գործառնություններ կարող է իրականացվել ՀՀ պետական և ոչ պետական արժեթղթերով:
Արժեթղթերի տեսակների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի մասին ընդհանրական տեղեկատվությանը ներդրողը կարող է ծանոթանալ «Արժեթղթերով գործառնությունների իրականացման»կարգում:
Ներդրողներից գործարքների իրականացման պատվերների և հանձնարարականների ընդունման և կատարման ընթացակարգերին կարելի է ծանոթանալ «Արժեթղթերով գործառնությունների իրականացման»կարգում: 
Գործարքների իրականացման վայրը կարող է լինել ֆոնդային բորսան, այլ կարգավորվող շուկա կամ չկարգավորվող շուկա` կախված ներդրողի պատվերից:
Արժեթղթերում ներդրումները երաշխավորված չեն ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի միջոցներով:
Բանկի և հաճախորդի միջև հնարավոր շահերի բախման կարգավորումն իրականացվում է «Արժեթղթերով գործառնությունների իրականացման» կարգի համաձայն:
Ներդրումային ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է «Անելիք Բանկ» ՓԲԸ բանկային հաշիվների բացման և սպասարկման կարգով:
Հաճախորդների հետ հաղորդակցման լեզուն`     հայերեն,ռուսերեն, անգլերեն:
Հաճախորդներին փաստաթղթերի և տեղեկատվության տրամադրման լեզուն հայերենն է:
Հաճախորդների հետ կապի միջոց`  հեռախոս, ինտերնետ:
Պատվերների ընդունման և հաղորդման միջոց` առձեռն թղթային, էլեկտրոնային, հեռախոսային:

 Հաճախորդի կողմից արժեթղթերի ձեռքբերումը 

Հաճախորդը նախքան արժեթղթերի ձեռք բերման կամ վաճառքի Պատվեր ներկայացնելը դիմում է Բաժնի համապատասխան աշխատակցին՝ պրոֆեսիոնալ հաճախորդ համարվելու համար:
Եթե Հաճախորդը Բանկի կողմից ճանաչվում է որպես պրոֆեսիոնալ, ապա կարող է Պատվեր ներկայացնել:
 
Հաճախորդը կարող է ներկայացնել`
  1. Լիմիտային պատվեր,
  2. Շուկայական պատվեր
Պրոֆեսիոնալ հաճախորդները կարող են Պատվեր տալ նաև հեռախոսակապի կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Պատվերների կատարման կամ չկատարման վերաբերյալ Բաժնի համապատասխան աշխատակիցը խելամիտ ժամկետներում տեղյակ է պահում հաճախորդին և վերջինիս տրամադրում է քաղվածք հաշիվներից:
 Բանկի կողմից ոչ պրոֆեսիոնալ դասակարգված հաճախորդներին ներդրումային ծառայություններ մատուցվում են միայն ՀՀ ԿԲ խորհրդի կողմից ընդունված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգով սահմանված տեղեկատվությունը հաճախորդին պատշաճ կերպով ներկայացնելուց հետո: 

Հաճախորդի անունով հաշիվների բացում

Յուրաքանչյուր Բանկի հաճախորդի համար, համաձայն իր հետ կնքված պայմանագրի, Բանկի Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների վարչության կողմից բացվում է դեպո հաշիվ:
Յուրաքանչյուր հաճախորդ Բանկում պետք է ունենա ՀՀ դրամով հաշվարկային հաշիվ, որի միջոցով և կկատարվեն պարտատոմսերի մարումները, զեղչատոկոսի վճարումը, արժեթղթերի առք ու վաճառքը, գրավադրումը և այլն:

Հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

Դիմում,
Անձնագիր, 
Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), 
Անհատ ձեռնարկատերի գրանցման վկայականի պատճեն (առկայության դեպքում), 
ֆիզիկական անձանց ռեզիդենտության վերաբերյալ հարցաթերթ, 
Հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), 
Փոխկապակցված անձանց ցուցակը բանկի կողմից սահմանված տեղեկանքի ձևով: 

Հաճախորդին ներկայացվող փաստաթղթերը

Քաղվածքները տրամադրվում են արժեթղթերի հաշվից (յուրաքանչյուր շարժից հետո և ըստ հարցման),
Տեղեկանքները արժեթղթերի հաշվի վերաբերյալ տրամադրվում են (յուրաքանչյուր շարժից հետո և ըստ հարցման),
Հաշվետվություն գործառնության կատարման մասին (յուրաքանչյուր օրվա բոլոր գործարքներից հետո և ըստ հարցման):

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ներդրողի պատվերում նշված պայմաններով գործարքների կատարման դեպքում արժեթղթերում ներդրման հետ կապված ՌԻՍԿԸ ԿՐՈւՄ Է ՆԵՐԴՐՈՂԸ: Բանկը ՉԻ ՓՈԽՀԱՏՈւՑԵԼՈւ ներդրողի վնասները, եթե դրանք չեն պատճառվել ընկերության կողմից անբարեխիղճ վարքագծի արդյունքում: 

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: