Բանկային հաշիվներ

Հաշիվներ` ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
 

Բանկային հաշվի միջոցով Դուք կարող եք`
- Ստանալ հաշվին դրամական փոխանցումներ, ինչպես նաև աշխատավարձ, թոշակ, նպաստ և այլ վճարներ
- Իրականացնել կանխիկ գործառույթներ
- Իրականացնել կոմունալ և այլ ծառայությունների դիմաց վճարումներ
- Իրականացնել փոխանցումներ Հայաստանի տարածքում և արտերկիր
- Գնել և վաճառել արտարժույթ
- Հարկեր վճարել և իրականացնել այլ վճարումներ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ում կարող են բացվել բանկային հաշիվներ ՀՀ դրամով, ՌԴ ռուբլիով, ԱՄՆ դոլարով և Եվրոյով:
Բանկային հաշիվների համար տարեկան տոկոսադրույքը հավասար է 0% (տարեկան տոկոսային եկամտաբերությունը հավասար է 0%):
Բանկային հաշվի նվազագույն մնացորդ չի սահմանվում:
Բանկային հաշվի բացման համար գործում է միանվագ սակագին 2000 ՀՀ դրամի չափով` ֆիզիկական անձանց համար և 3000 ՀՀ դրամի չափով` իրավաբանական անձանց համար:
Բանկային հաշիվների բացման, վարման և դրամարկղային սպասարկման վերաբերյալ կողմերի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են համապատասխան պայմանագրով:
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել բանկային հաշիվում եղած դրամական միջոցների համար վճարվող պարզ տոկոսադրույքի չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով հաշվետիրոջը:
Հաշվետիրոջ կողմից հաշվով գործառնություններ չկատարելու դեպքում հաշվի պահպանման համար վճարներ չեն գանձվում:
Հաճախորդի հաշվից միջոցների դուրսգրումը կատարվում է ոչ ուշ, քան Հաճախորդի կողմից համապատասխան վճարման հանձնարարականը Բանկ ներկայացնելու հաջորդ բանկային օրը:
Հաճախորդի հաշվին ուղղված միջոցները մուտքագրվում են Հաճախորդի հաշվին, ոչ ուշ, քան համապատասխան վճարային փաստաթուղթը Բանկ մուտք լինելու հաջորդ բանկային օրը:
Բանկային հաշիվը հաճախորդի դիմումով փակվում է ցանկացած ժամանակ:
Հաշվով կատարված գործառնությունների դիմաց քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են` ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության, ընթացիկ հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների չափով (համաձայն բանկի գործող  սակագների):
Բանկային հաշիվը (բացառությամբ քարտային հաշիվների, որոնք փակվում են միայն հաճախորդի դիմումի համաձայն) առանց հաճախորդի դիմումի փակվում է Բանկի կողմից, եթե մեկ տարվա ընթացքում տվյալ հաշվով գործառնություններ չեն կատարվել և որոնք չունեն դրամական մնացորդ:
Բանկայն հաշվի պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:


- Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):
- Բանկային հաշիվը և դրանում եղած դրամական միջոցները տնօրինելու հաշվետիրոջ իրավունքները կարող են սահմանափակվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների կամ հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:
- Առանց հաշվետիրոջ կարգադրության հաշվից դրամական միջոցների բռնագանձումը կարող է իրականացվել դատարանի վճռով դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինների և հարկային մարմինների կողմից ներկայացված հայտի հիման վրա:

    Անելիք Բանկ ՓԲԸ ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես` avand_1.png
    Ավանդի արժութային կառուցվածքը Եթե նույն բանկում ունեք միայն դրամային ավանդ Եթե նույն բանկում ունեք միայն արտարժու-
    թային ավանդ
    Եթե նույն բանկում ունեք և ՀՀ դրամով, 
    և արտարժույթով ավանդ
    Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է
    Ավանդի երաշխավորման առավելագույն չափը 10 միլիոն ՀՀ դրամ 5 միլիոն ՀՀ դրամ 10 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է միայն դրամային ավանդը) 5 միլիոն ՀՀ դրամ (երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

Բանկային հաշվի բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

- Անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական ապահովության քարտի համարը), հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը կամ անձի իսկությունը հաստատող նույնականացման քարտ (ID CARD),
- *անհատ ձեռնարկատերի գրանցման վկայականը,
- հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում),
- անհատ ձեռնարկատերի գրանցման վկայականի պատճեն (առկայության դեպքում),
- փոխկապակցված անձինք համաձայն ՓԼ/ԱՖ դեմ պայքարի քաղաքականությամբ սահմանված դեպքերում:

էջը թարմացվել է 23.08.2017 15:35
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: