Ագրովարկեր

Երաշխավորությամբ տրամադրվող հատուկ գյուղատնտեսության համար նախատեսավծ վարկեր

Վարկատեսակը տրամադրվում է բոլոր այն ֆիզիկական անձանց , ովքեր զբաղվում են գյուղատնտեսական արտադրությամբ կամ գյուղատնտեսական հումքի մշակմամբ: Առաջարկում ենք վարկի 3 տարբերակ՝ անշարժ գույքի գրավադրմամբ, երաշխավորությամբ, ոսկու գրավադրմամբ:      


  • Տոկոսադրույք
    սկսած 16%-ից
  • Ժամկետ
    մինչև 36 ամիս
  • Նվազագույն գումար
    Չի սահմանվում
  • Առավելագույն գումար
    2 000 000 ՀՀ Դրամ


էջը թարմացվել է 16.09.2017 17:03

Ագրովարկեր

Երաշխավորությամբ տրամադրվող  հատուկ գյուղատնտեսության համար նախատեսված վարկեր


Ընդհանուր պայմաններ

Վարկի տրամադրման արժույթը

ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով

Վարկի առավելագույն գումարը 

2 մլն ՀՀ դրամ կամ 5,000 ԱՄՆ դոլար

Վարկի նվազագույն գումարը

սահմանված չէ

Վարկի առավելագույն ժամկետը

36 ամիս

Վարկի նվազագույն ժամկետը

սահմանված չէ

Տարեկան անվանական տոկոսադրույքը

ՀՀ դրամով վարկերի դեպքում` սկսած 22%-ից

ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում` սկսած 16%-ից

Վարկի և դրա տոկոսների մարումները

վարկի և տոկոսագումարի մարումներն իրականացվում են ամենամսյա վճարումների միջոցով` անուիտետային կամ անհավասարաչափ մարումների ժամանակացույցով սահմանված գումարների չափով` կախված վարկառուի եկամուտների սեզոնայնությունից:

Վարկառուի /երաշխավորի/ կարգավիճակը

ՀՀ-ում հաշվառված /բացառությամբ ժամանակավոր հաշվառված/ անձ

Վարկառուի /երաշխավորի/ տարիքը

մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարին

Վարկային/ հայտի ուսումնասիրության վճարը

1000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը

մինչև 1 մլն ՀՀ դրամ վարկի դեպքում` 30,000 ՀՀ դրամ

1-2 մլն ՀՀ դրամ վարկի դեպքում` 60,000 ՀՀ դրամ

մինչև 2,500 ՄԱՆ դոլար վարկի դեպքում` 30,000 ՀՀ դրամ

2,501-5,000 ԱՄՆ դոլար վարկի դեպքում` 60,000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման եղանակը 

անկանխիկ

Հաշվի բացում և սպասարկում 

պահանջվում է, Համաձայն Բանկում գործող սակագների

Վարկի գումարի կանխիկացման վճարը

Համաձայն Բանկում գործող սակագների

Ժամկետանց տոկոսագումարների տույժը

0.3%` օրական

Ժամկետանց վարկի գումարի տարեկան տոկոսադրույքը

30%

Վարկի գումարն ամբողջությամբ կամ մասնակի ժամկետից շուտ մարելու դեպքում

տույժեր չեն սահմանվում

Որոշման կայացման ժամկետը

պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 18 աշխատանքային ժամ

Որոշման մասին տեղեկացնելու ժամկետը

1 աշխատանքային օր


«Երաշխավորությամբ տրամադրվող» գյուղատնտեսական վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

  • Վարկի գումարը` 2.000.000ՀՀ դրամ
  • Տոկոսադրույքը` 16% տարեկան
  • Ժամկետը՝  36 ամիս   
  • Վարկային հայտի ուսումնասիրման վճար` 1,000 ՀՀ դրամ
  • Վարկի տրամադրման պահին գանձվող միանվագ միջնորդավճար` 60.000 ՀՀ դրամ,
  • Հաշվի բացում` 2000 ՀՀ դրամ,   
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 27.58%: 


 

Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:




էջը թարմացվել է 10.10.2017 14:09

    Երաշխավորությամբ տրամադրվող ագրովարկ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը


  • Անձը հաստատող փաստաթուղթ 

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

  • Երաշխավորի անձը հաստատող փաստաթղթեր

  • Գյուղատնտեսական գործունեությունը հիմնավորող փաստաթուղթ

  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր



էջը թարմացվել է 20.09.2017 14:56
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: