Ագրովարկեր

 Ոսկու գրավադրմամբ հատուկ գյուղատնտեսության համար նախատեսված վարկեր

Վարկատեսակը տրամադրվում է բոլոր այն ֆիզիկական անձանց , ովքեր զբաղվում են գյուղատնտեսական արտադրությամբ կամ գյուղատնտեսական հումքի մշակմամբ: Առաջարկում ենք վարկի 3 տարբերակ՝ անշարժ գույքի գրավադրմամբ, երաշխավորությամբ, ոսկու գրավադրմամբ:      


  • Տոկոսադրույք
    13%
  • Ժամկետ
    մինչև 12 ամիս
  • Նվազագույն գումար
    100 ԱՄՆ դոլար
  • Առավելագույն գումար
    5 000 ԱՄՆ դոլար

էջը թարմացվել է 16.09.2017 17:05

Ագրովարկեր

Ոսկու գրավադրմամբ տրամադրվող  հատուկ գյուղատնտեսության համար նախատեսված վարկեր


Ընդհանուր պայմաններ

Վարկի նպատակը

ՀՀ կամ ԼՂՀ տարածքում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ֆիզիկակն անձանց և Ա/Ձ վարկավորում:

Վարկի տրամադրման արժույթը

ԱՄՆ դոլարով

Վարկի առավելագույն գումարը 

5,000 ԱՄՆ դոլար

Վարկի նվազագույն գումարը 

100 ԱՄՆ դոլար

Վարկի առավելագույն ժամկետը 

12 ամիս

Վարկի նվազագույն ժամկետը 

սահմանված չէ

Տարեկան անվանական տոկոսադրույքը

13%

Տոկոսագումարների վճարումը 

վարկի տրամադրման պահին

ամսական

եռամսյակային

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցությունը 

100%` տոկոսագումարների ամսական և եռամսյակային վճարման դեպքում

110%` տոկոսագումարները վարկի տրամադրման պահին վճարելու դեպքում

Վարկային պայմանագրի ժամկետի երկարաձգման /պայմանագրի վերակնքման/ վճարը

Վարկի գումարի 0.3% +

100-1,000 ԱՄՆ դոլար վարկի դեպքում` 1,000 ՀՀ դրամ

1,001-2,000 ԱՄՆ դոլար վարկի դեպքում` 2,000 ՀՀ դրամ

2,000 ԱՄՆ դոլարից ավել վարկի դեպքում` 5,000 ՀՀ դրամ, բայց ոչ ավել քան 15,000 ՀՀ դրամը

Վարկային պայմանագրի ժամկետի երկարաձգման /պայմանագրի վերակնքման/ պայմանը 

արկային պայմանագրով սահմանված պարտավորությունների պատշաճ կատարում` ժամկետանց պարտավորությունների բացակայություն

Վարկի և տոկոսագումարների վճարման ժամկետանցման դեպքում կիրառվող տուգանային դրույքները 

0.2%


Ոսկու գրավադրմամբ տրամադրմամբ գյուղատնտեսական վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

  • Վարկի գումարը` 5.000 ԱՄՆ դոլար, 
  • Տոկոսադրույքը` 13% տարեկան,
  • Ժամկետը` 12 ամիս,   
  • Հաշվի բացում` 0 ՀՀ դրամ,  
  • Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի 13,73 %:

     

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Գյուղատնտեսության համար սահմանված վարկերի մերժման հիմք կարող է հանդիսանալ`


  • Վարկարժանության/Վարկունակության բացասական գնահատականը,
  • Հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,
  • Հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,
  • Առկա են կասկածներ, որ վարկի գումարն օգտագործվելու է վարկատեսակի տրամադրման պայմաններով նախատեսված նպատակներից այլ նպատակներով, 
  • Այլ հիմքեր:

Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:



էջը թարմացվել է 22.09.2017 16:43

    Ոսկու գրավադրմամբ ագրովարկ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը


  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

  • Գյուղատնտեսական գործունեությունը հիմնավորող փաստաթուղթ

  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր



էջը թարմացվել է 16.09.2017 17:07
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: