Սպիտակ ոսկու գրավով Վարկ՝ սպիտակ ոսկու ապահովվածությամբ

Սպիտակ ոսկու գրավադրմամբ

Վարկեր՝ սպիտակ ոսկու գրավադրմամբ

Ստացե՛ք սպիտակ ոսկու գրավով վարկեր մինչև 10մլն․ ՀՀ դրամ, 24% տարեկան տոկոսադրույքով,  առավելագույնը 12 ամիս ժամկետով։ Վարկը տրամադրվում է միայն «Տիգրան Մեծ» մասնաճյուղում՝ Ք․ Երևան Տիգրան Մեծի 4 հասցեով։       


  • Տոկոսադրույք
    24%
  • Ժամկետ
    3-12 ամիս
  • Նվազագույն գումար
    30 000 ՀՀ Դրամ
  • Առավելագույն գումար
    10 000 000 ՀՀ Դրամ


էջը թարմացվել է 19.09.2017 15:06

Սպիտակ ոսկու գրավադրմամբ 

Վարկեր` սպիտակ ոսկու գրավադրմամբ
 
 

Ընդհանուր պայմաններ


«ՍՊԻՏԱԿ ՈՍԿՈՒ»  ԳՐԱՎՈՎ ԱՊԱՀՈՎՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Վարկի նպատակ

այլ

Վարկի արժույթ

ՀՀ.դրամ

Վարկի տարեկան տոկոսադրույքը

24%

Վարկի նվազագույն գումարը

30.000 ՀՀ դրամ

Վարկի առավելագույն գումարը

10.000.000 ՀՀ դրամ

Վարկի ժամկետ

3 - 12 ամիս

Վարկի մարում

Մարման եղանակ

Դիսկոնտային

Արտոնյալ հավասարաչափ

Անուիտետային

տոկոսագումար

ժամկետի սկզբում

ամսական

մայր գումար

ժամկետի վերջում

ժամկետի վերջում

Վարկ/գրավ

100%

95%

100%

Միանվագ միջնորդավճար

2%

Ամսական սպասարկման վճար

500 ՀՀ դրամ

Հայտի ուսումնասիրման վճար

Չի սահմանվում

Ժամկետանցի գծով` օրական տույժ

վարկի գումարի` 0.2% 
վարկի տոկոսագումարի` 0.5%

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժ տուգանք չի գանձվում:

Վարկառու

ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի տրամադրման օրվա դրությամբ չպետք է ցածր լինի 18 ատրեկանից և վարկը մարելու պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը

Վարկային պատմության նկատմամբ պահանջ

Վարկի դիմումի ներկայացման օրվա դրությամբ վարկառուն չպետք է ունենա դասակարգված/ժամկետանց վարկային պարտավորություն:



Որպես ապահովություն ընդունվում են`  

- Սպիտակ ոսկուց զարդեր, սպիտակ ոսկու ջարդոն

- Եթե որպես գրավի առարկա առաջարկվող իրի 30 կամ ավելի %-ը բաղկացած է սպիտակ ոսկուց, ապա ոսկու վարկը տրամադրվում է վերը նշված պայմաններով

- Եթե որպես գրավի առարկա առաջարկվող իրի 30 կամ ավելի %-ը բաղկացած է սպիտակ ոսկուց, ապա ոսկու վարկը տրամադրվում է հետևյալ պայմաններով
- Ոսկյա իրերի գեղարվեստական արժեքների վարկավորում չի իրականացվում:
- Գրավի առարկայի գնահատումն իրականացվում է ոսկերիչ-փորձագետի կողմից` Բանկում տվյալ օրվա դրությամբ գործող սակագներով: 

Վարկի տրամադրման գործոնները

Վարկի մերժման գործոները 

  • վարկի տրամադրման պահին դասակարգված վարկային պարտավորությունների առկայությունը
  • պահանջվող փաստաթղթերը չներկայացնելը,
  • անձի կամ անձը հաստատող փաստաթղթի նկատմամբ կասկածները,
  • գրավի առարկայի իսկության ստուգման ընթացքում հարգի վերաբերյալ կասկածները, կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության կամ կեղծ փաստաթղթերի ներկայացումը,
  • հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,
  • հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվության առկայություն, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը:

Որոշման կայացման ժամկետ

  • 1 աշխատանքային օր

Վարկի տրամադրման ժամկետ

  • 1 աշխատանքային օր

Հաճախորդին որոշման մասին տեղեկացնելու ժամկետ

  • 1 աշխատանքային օր

Որոշման վավերականության առավելագույն ժամկետ 

  • 15 աշխատանքային օր

Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր 
  • «Տիգրան Մեծ» մասնաճյուղ

- Ժամկետանց պարտավորությունների առաջացման դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝ տույժ և տուգանք, տոկոսագումար, վարկի սպասարկման վճար, վճարային քարտի սպասարկման վճար, մայր գումար:
- Վարկն ամբողջությամբ մարելուց հետո , եթե հաճախորդը չի ներկայանում գրավադրված ոսկյա իրերը ստանալու համար, ապա 30-րդ օրվանից, սկսած յուրաքանչյուր օրվա համար գանձվում է 100 ՀՀ դրամ:
- 3 000 000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող վարկերի տրամադրման կամ մնացորդ ունենալու դեպքում գրավի առարկա ոսկյա իրերը ենթակա են գնահատման բացառապես երկրորդ ոսկերչի մասնակցությամբ, ընդ որում, գրավի գնահատման ակտը ստորագրվում են ոսկյա իրերը գնահատած բոլոր ոսկերիչները:

Սպիտակ ոսկու գրավադրմամբ վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`
• Գումար` 500 000 ՀՀ դրամ
• Տոկոսադրույք` 24%
• Ժամկետ` 12 ամիս 
• Վարկի մարման եղանակ` անուիտետային 
• Վարկի տրամադրման պահին գանձվող միանվագ միջն.` 2%
• Ամսական սպասարկում` 500 ՀՀ դրամ 
• Արդյունավետ տոկոսադրույք` 34.51%

Ոսկու գրավով ապահովված վարկեր տրամադրելիս ոսկու մեկ գրամի գնահատումն ըստ հարգերի իրականացվում է հետևյալ գներով`

Ոսկու հարգը

Ոսկու 1 գրամի գինը

375

7 600 ՀՀ դրամ

500

10 200 ՀՀ դրամ

560

11 400 ՀՀ դրամ

583

11 900 ՀՀ դրամ

750

15 300 ՀՀ դրամ

875

17 900 ՀՀ դրամ

900

18 400 ՀՀ դրամ

958 և ավել

19 500 ՀՀ դրամ

«Սպիտակ Ոսկու» գրավով վարկերի դեպքում ոսկու 1 գրամի արժեքը գնահատվում է դեղին ոսկու համապատասխան հարգի 1 գրամից 20% ցածր արժեքով:


Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին: 

էջը թարմացվել է 16.09.2017 17:57
Սպիտակ ոսկու գրավադրմամբ վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ 

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 16.09.2017 17:54
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: