Դոլարային ավանդ 150+

Դոլարային ավանդ 150 օր

Ֆիզիկական անձանցից ներգրավվող ավանդ ԱՄՆ դոլարով

Ներդրե՛ք Ձեր գումարն Դոլարային ավանդ 150 օր ավանդատեսակով և ստացե՛ք 4% տոկոսադրույքով  եկամուտ։
Տոկոսագումարները վճարվում են ժամկետի վերջում։  Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարը ենթակա չէ ավելացման։
Նաև ստացեք անվճար Visa Classic, Visa Electron, Visa Gold, Cirrus/Maestro , MasterCard Standard, MasterCard Gold  պլաստիկ քարտեր:  


  • Տոկոսադրույք
     4 %
  • Ժամկետ
    150 օր
  • Նվազագույն գումար
    500 ԱՄՆ դոլար
  • Առավելագույն գումար
    500 000 ԱՄՆ դոլար


էջը թարմացվել է 19.09.2017 14:24

Դոլարային ավանդ 150 օր

Ավանդի տեղեկատվական ամփոփագիր


Ֆիզիկական անձանցից ներգրաված «Դոլարային ավանդ 150 օր» ժամկետային ավանդի հետևյալ հիմնական պայմաններն են.

Ավանդի արժույթ

ԱՄՆ դոլար

Ավանդի տարեկան անվանական տոկոսադրույք

4%

Ավանդի ժամկետ (օր)

150

Տոկոսագումարի վճարման հաճախականություն

Ժամկետի վերջում

Ավանդի ներգրավման ժամկետի մեկնարկ

01.09.2017թ.

Նվազագույն գումար

500 (հինգ հարյուր) ԱՄՆ դոլար

Առավելագույն գումար

500,000 (հինգ հարյուր հազար) ԱՄՆ դոլար

Հավելյալ առավելություններ

Մինչև 90 օր տևողությամբ պահատեղերի վարձակալության սակագներ

Ավանդի գումար

Զեղչ

10,000 - 20,000

20.00%

20,001 - 30,000

30.00%

30,001 - 40,000

40.00%

40,001 - 50,000

50.00%

50,001 և ավել դեպքում

Անվճար

Պլաստիկ քարտեր՝ առանց թողարկման և տարեկան սպասարկման վճարների

Գումարի սահմանաչափ

Տրամադրվող պլաստիկ քարտի տեսակ

Մինչև 3,000

Cirrus/Maestro կամ Visa Electron

3,001 – 15,000

MasterCard Standart կամ Visa Classic

15,001 և ավել դեպքում

MasterCard Gold կամ Visa Gold

Ավելացման իրավունք

Ոչ

Տոկոսների կապիտալացման իրավունք

Ոչ

1.      Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարը ենթակա չէ ավելացման։
2.      Ավանդատուն կարող է ավանդը ներդնել հօգուտ երրորդ անձի, որի կողմից ավանդը տնօրինելու իրավունքը ձեռք է բերվում վերջինիս կողմից ավանդի հետ առաջին գործարքը կատարելու, Բանկին այդ իրավունքի վրա հիմնված առաջին պահանջը ներկայացնելու կամ իր մտադրությունը գրավոր հայտնելու պահից, իսկ ավանդատուն (ավանդի գումարը ներդրած անձը) կորցնում է ավանդի նկատմամբ իրավունքը:
2.1.   Եթե երրորդ անձը չափահաս և գործունակ ֆիզիկական անձ է, հօգուտ ում ձևակերպվում է ավանդային պայմանագիրը՝ առանց տվյալ երրորդ անձի գիտության, ապա ավանդատուն ինքն է ստանձնում Բանկին տվյալ երրորդ անձի անձը հաստատող փաստաթղթերի (դրանց տվյալների) ներկայացման պատասխանատվությունը՝ վերջինից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ։
3.     Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
4.     Ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ժամկետի վերջում` պայմանագրի համաձայն:
5.     Ավանդի տոկոսների վճարումը կատարվում է ՀՀ դրամով` հաշվարկած վճարման պահին Բանկում տվյալ արժույթի համար սահմանված առքի փոխարժեքով:
6.     Ավանդի կամ դրա մի մասը ժամկետից շուտ պահանջելիս (ավանդային պայմանագիրը խզելիս, ինչպես նաև ավանդի գումարը նվազեցնելիս) կատարվում է ավանդի ներդրման պահից մինչև ընդհատման նախորդ օրը հաշվարկված տոկոսագումարի վերահաշվարկ՝ Բանկում գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
7.      Պայմանագրով սահմանված տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի օրական մնացորդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
8.     Բանկային ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են ավանդը ներդնելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
9.     Ավանդատուի ցանկությամբ ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո վերջինս կարող է երկարաձգվել` այդ պահին 151 օրվա ժամկետային միջակայքին համապատասխանող Բանկում գործող ամենաբարձր անվանական տոկոսադրույք ունեցող դոլարային արժույթով ավանդի պայմաններով (մասնավորապես՝ տոկոսադրույքով)։
10.   Եթե ավանդի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ավանդի գումարն ավանդատուին ետ է վերադարձվում հաջորդ իսկ աշխատանքային օրը, ընդ որում՝ այդ ոչ աշխատանքային օրվա համար ավանդի նկատմամբ շարունակում է գործել իր տոկոսադրույքը։
Եթե Բանկի որևէ մասնաճյուղ աշխատում է տվյալ ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա դա դեռևս Բանկի համար չի համարվում աշխատանքային օր։
11.    Ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ավանդը  չպահանջելու դեպքում, ավանդի գումարը փոխանցվում է ավանդատուի ցպահանջ հաշվին` ցպահանջ ավանդի պայմաններով,  և դրա նկատմամբ տոկոսագումարները հաշվեգրվում են Բանկում տվյալ պահին գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդների համար նախատեսված պայմաններով։
12.    Բանկը չի կարող ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
13.   Բանկն իրավունք ունի միակողմանի փոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 /տասնհինգ/ օր առաջ www.anelik.am Բանկի պաշտոնական կայք-էջում հրապարակելու միջոցով:
14.    Ավանդների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Բանկում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

Ավանդի արժութային կառուցվածքը

Եթե Բանկում ունեք միայն դրամային ավանդ

Եթե Բանկում ունեք միայն արտարժու-
թային ավանդ

Եթե Բանկում ունեք և՛ ՀՀ դրամով, և՛ արտարժույթով ավանդ

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից ավել է

Եթե դրամային ավանդը 5 միլիոն դրամից պակաս է

Ավանդի երաշ-
խավորման առավելագույն չափը

10 միլիոն ՀՀ դրամ

5 միլիոն ՀՀ դրամ

10 միլիոն ՀՀ դրամ

(երաշխավորվում է միայն դրամային ավանդը)

5 միլիոն ՀՀ դրամ
(երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը` հինգ միլիոն դրամի և հատուցման ենթակա դրամային ավանդի տարբերության չափով)

15.   Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտային հարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:
16.   Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով, իսկ նման համաձայնություն ձեռք չբերելու դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Ավանդատուն իրավունք ունի ավանդային գործարքից բխող պահանջները ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, կամ դիմել դատարան (իսկ Բանկի և հաճախորդի միջև արբիտրաժային համաձայնության առկայության դեպքում`  համապատասխան արբիտրաժային տրիբունալ)  կամ ՀՀ կենտրոնական բանկ:
Բանկը պարտավոր է ավանդատուի կողմից ներկայացված բողոք-պահանջը ստանալու պահից սկսած՝ 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում վերջինիս տրամադրել վերջնական պատասխան։ Բանկի վերջնական, գրավոր պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում այն ստանալու պահից կամ 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում իր բողոք-պահանջի պատասխանը չստանալու դեպքում ավանդատուն իրավունք է ձեռք բերում վեց ամսվա ընթացքում պահանջը ներկայացնել ֆինանսական համակարգի հաշտարարին։ Ընդ որում՝ եթե գույքային պահանջի չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, ապա ֆինանսական համակարգի որոշումները չեն կարող վիճարկվել Բանկի կողմից:
17.    Ավանդային հաշվից քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն ամիսը 1 /մեկ/ անգամ` երեսնօրյա պարբերականությամբ, եթե պայմանագրով կամ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
18.   Ավանդատուի բանկային հաշվին անկանխիկ ձևով մուտքագրված դրամական միջոցները, որոնք ուղղվել են ավանդային հաշվին, հետագայում բանկային հաշվից կանխիկ ետ ստանալու դեպքում ավանդատուից գանձվում է կանխիկացման միջնորդավճար՝  Բանկի կողմից հաստատված սակագների համաձայն:
19.   Ավանդային հաշվից քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների ու այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են՝ ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության,  ընթացիկ հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների չափով (համաձայն «Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդներին մատուցվող ծառայությունների սակագներ»-ի): 20.   Տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)` 4%, առանց եկամտային հարկի.     

Տոկոսի վճարման հաճախականություն

APY

Ժամկետի վերջում

4%

որտեղ`  
APY-ն տարեկան տոկոսային եկամտաբերությունն է,
A-ն` ավանդի սկզբնական գումարը,
ո-ը` ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարը,
N-ը` ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարը (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված,
Kո-ը` ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքերը,
Dո-ը այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1 = 0:

 

21.    Տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկի օրինակ.

Ավանդի ներգրավման օրը՝ 01.09.2017թ․

Ավանդի գումարը` 100,000 (մեկ հարյուր հազար) ԱՄՆ դոլար

Տարեկան տոկոսադրույքը` 4%

Տոկոսագումարի վճարումը` ժամկետի վերջում

Ավանդի ժամկետը` 150 օր

Եկամտային հարկի չափը` 10%

Հաշվարկված տոկոսագումարը`                     

100,000 x 4% : 365 x 149 = 1,632.88 ԱՄՆ դոլար

Եկամտային հարկը`                                      

1,632.88 x 10% = 163.29 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ

Ավանդատուի ստացած եկամուտը`                

1,469.59 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ

 

 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ, ԵԹԵ ՁԵՐ ԱՎԱՆԴԻ ԴԻՄԱՑ ՍՏԱՑՎԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱՆԵՐԴՆԵԻՔ ԱՎԱՆԴԻ ՏԵՍՔՈՎ: 

ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳ
էջը թարմացվել է 22.09.2017 12:45
Ավանդը ձևակերպելու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

էջը թարմացվել է 19.09.2017 14:41
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: