Վարկեր՝ անշարժ գույքի գրավով Վերավարկավորում

Վերավարկավորում

Վարկեր՝ անշարժ գույքի գրավով

Տեղափոխե՛ք Ձեր վարկն Անելիք Բանկ և թեթևացրեք Ձեր վարկային բեռը՝ ստանալով վարկավորման արդիական պայմաններ: Ձեր վարկն ավելի լավ պայմաններով:        


  • Տոկոսադրույք
    սկսած 12.3%
  • Ժամկետ
    12-180 ամիս
  • Նվազագույն գումար
    1 000 000 ՀՀ Դրամ
  • Առավելագույն գումար
    125 000 000 ՀՀ Դրամ


էջը թարմացվել է 04.12.2017 05:40

 Վերավարկավորում

Վարկեր՝  անշարժ գույքի գրավով  

 
    

Ընդհանուր պայմաններ

1

Վարկի նպատակը

1.1 այլ բանկերում / վարկային կազմակերպություններում անշարժ կամ շարժական գույքի գրավով գործող նվազագույնը 18 ամիս սպասարկված գործող պարտավորության/պարտավորությունների տեղափոխում՝ գումարի ավելացման հնարավորությամբ,

1.2 վարկավորում այն հաճախորդների, ովքեր այլ բանկերում/վարկային կազմակերպություններում ունեցել են նվազագույնը 18 ամիս սպասարկված անշարժ գույքի գրավով վարկ, որի վերջնական մարումը տեղի է ունեցել դիմելու պահին նախորդող 6 ամիսների ընթացքում։

1.3 վարկավորում այն հաճախորդների, ովքեր Բանկում ունեցել են նվազագույնը 18 ամիս սպասարկված անշարժ գույքի գրավով վարկ, որի վերջնական մարումը տեղի է ունեցել դիմելու պահին նախորդող 6 ամիսների ընթացքում։

Սույն պայմանների 1.1, 1.2 և 1.3 կետերով սահմանված դեպքերում `


1) վերավարկավորումը հնարավոր է իրականացնել վարկառուի հետ փոխկապակցված անձանց անունով: Սույն պայմաններով փոխկապակցված անձ է համարվում վարկառուի հայրը, մայրը, երեխան, ամուսինը, քույրը, եղբայրը։ Ընդ որում, Բանկի կողմից կարող է պահանջվել բարեկամական կապը հավաստող փաստաթուղթ (ամուսնության վկայական, ծննդյան վկայական և այլն),

2) որպես «նվազագույնը 18 ամիս սպասարկված վարկ»կարող է դիտարկվել նաև տարբեր բանկերում/վարկային կազմակերպություններում վարկի սպասարկման ժամկետների հանրագումարը,

3) տեղափոխվող վարկերի դեպքում` վարկի հաստատման որոշման կայացումից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում Հաճախորդը տեղափոխվող վարկը կարող է մարել սեփական միջոցներով և տեղափոխել առանց հաջորդող գրավի։


Վարկերը տրամադրվում են առանց եկամուտների հիմնավորման կամ եկամուտների հիման վրա անշարժ գույքի գրավադրմամբ պրոդուկտների պայմանների համաձայն, բացառությամբ հետևյալ կետերի.

2

Վարկի արժույթ

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

3

Վարկի մարման եղանակ  

Տարբերակ 1` անուիտետային (վարկի գումարի և տոկոսագումարի հանրագումարը վճարվում է հավասարաչափ ամսական պարբերականությամբ)

Տարբերակ 2` զսպանակաձև (վարկի մայր գումարի մարումն իրականացվում է հավասարաչափ, իսկ տոկոսագումարները հաշվարկվում են վարկի մնացորդի նկատմամբ, վարկի գումարի և տոկոսագումարների վճարումները կատարվում են ամսական պարբերականությամբ),

Տարբերակ 3*` ճկուն մարման գրաֆիկը սահմանվում է հաճախորդի ցանկությամբ` հետևյալ պայմանների պահպանմամբ.

- յուրաքանչյուր տարվա համար ըստ հաճախորդի ցանկության կարող է սահմանվել առավելագույնը 3 ամիս արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում մարման ենթակա կլինեն միայն տոկոսագումարները, իսկ մնացած 9 ամիսների մարումներն անուիտետային եղանակով,

- վարկի 1-ին տարվա համար արտոնյալ ժամանակահատվածը չի կարող սահմանվել վարկի տրամադրմանը հաջորդող առաջին 3 ամիսների համար։

*Տարբերակ 3-ով վարկերը տրամադրովում են միայն «Եկամուտների հիման վրա անշարժ գույքի գրավադրմամբ» պրոդուկտի պայմաններով



4

Վարկառու

Սույն պայմանների 1.1, 1.2 և 1.3 կետերով սահմանված դեպքերում ` 

- սույն պայմանների 1.1  կետով սահմանված դեպքերում` վարկի դիմումի ներկայացմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում Հաճախորդի  վարկերի  ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 50 օրը, իսկ տեղափոխվող վարկ(եր)ի գծով՝ հանրագումարային 10 օրը,

- սույն պայմանների 1.2 և 1.3 կետերով սահմանված դեպքերում` անշարժ գույքի գրավով մարված վարկի գծով ժամկետանց օրերի հանրագումարը վարկի սպասարկման վերջին 24 ամիսների դեպքում չպետք է գերազանցի 20 օրը,

- դիմելու պահին նախորդող վերջին 3 ամիսների ընթացքում տեղափոխվող վարկերը պետք է դասակարգված լինեն «Ստանդարտ» դասով

Առանց եկամուտների հիմնավորման անշարժ գույքի գրավադրմամբ պրոդուկտի պայմաններով տրամադրվող վարկերի դեպքում

Եկամուտների հիման վրա անշարժ գույքի գրավադրմամբ պրոդուկտի պայմաններով տրամադրվող վարկերի դեպքում

5 Տոկոսադրույք

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

սկսած 16.5%

սկսած 13.5%

սկսած 12.8%

սկսած 16%

սկսած 13%

սկսած 12.3%

6 Վարկի առավելագույն ժամկետ

մինչև 180 ամիս

7 Վարկի նվազագույն ժամկետ

12 ամիս

8 Վարկի սպասարկման ամսական վճար

չի սահմանվում

9 Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար չի սահմանվում
10 Գրավադրման համար իրականացվող ծախսեր(իրականացվում են Բանկի կողմից)

1. Գրավի առարկայի գնահատման վճար (գնահատում անհրաժեշտ չի իրականացնել, եթե տվյալ գույքը գնահատվել է դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում՝ Բանկի հետ համագրոծակցող գնահատող ընկերությունների կողմից),

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար,

3. Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար,

4. Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար



Հավելյալ հնարավորություններ

11 Նկարագրություն

Ըստ հաճախորդի ցանկության գլխավոր վարկային պայմանագրի շրջանակներում հաճախորդի համար կարող է հաստատվել վարկային սահմանաչափ, որի շրջանակներում կարող է տրամադրվել վարկ և/կամ վարկային գիծ՝ հետագայում առանց լրացուցիչ վճարունակության ուսումնասիրման։ Ընդ որում, վարկային գիծ կարող է տրամադրվել առավելագույնը սահմանաչափի 10%-ի չափով։  

12 Վարկային սահմանաչափի գործողության առավելագույն ժամկետ

12 ամիս

13 Վարկային սահմանաչափի մեծություն

սահմանաչափը հաստատվում է համաձայն համապատասխան պրոդուկտի համար սահմանված պայմանների, առավելագույն գումարի և վարկ/գրավ հարաբերակցության 

14 Վարկային սահմանաչափի շրջանակներում վարկի գումարի ավելացման ժամկետ

1 աշխատանքային օր

*Եթե վարկառուն վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարում է` տեղափոխմանը հաջորդող 24 ամիսների ընթացքում, ապա վարկառուն փոխհատուցում է 10-րդ կետում նշված Բանկի կողմից կատարված ծախսերը

«Վերավարկավորում» անշարժ գույքի գրավով վարկի տեղափոխման տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

Վարկի գումար` 10 000 000 ՀՀ դրամ
• Տարեկան տոկոսադրույք` 17.5%
 Ժամկետ` 84 ամիս
• Վարկի մարման եղանակ` անուիտետային  
Արդյունավետ տոկոսադրույք` 18.97%


Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
«Անշարժ գույքի գարավով վերավարկավորում» վարկատեսակը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ 

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք


  • Տեղեկանք բնակավայրից բնակվողների մասին


  • Գրավադրվող գույքի սեփականության վկայականը


  • Գրավի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն


  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր


էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: