Պարտատոմսերի գրավով վարկեր Վարկեր գրավով

Պարտատոմսերի գրավով վարկեր

Վարկեր` ապահովված պարտատոմսերի գրավով


Օգտվե՛ք պարտատոմսերի գրավով վարկատեսակից։ Ստացե՛ք վարկ մինչև գրավադրվող պարտատոմս(եր)ի անվանական արժեքի 95%-ը ։ Վարկը կարող եք մարել անուիտետային և դիսկոնտ եղանակներով։   

  


  • Տոկոսադրույք
    ԱՄՆ դոլարի դեպքում (պարտատոմսի միևնույն արժույթի դեպքում)՝ արժեկտրոնային տարեկան եկամտաբերություն + 1%

    ՀՀ դրամի դեպքում (եթե պարտատոմսի արժույթը ԱՄՆ դոլար է)՝ ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք + 5%  
  • Ժամկետ
    Մինչև պարտատոմսի մարման օրը
  • Նվազագույն գումար
    Չի սահմանվում
  • Առավելագույն գումար
    250 000 000 ՀՀ Դրամ


էջը թարմացվել է 04.12.2017 05:40

Պարտատոմսերի գրավով վարկեր 

Վարկեր` ապահովված պարտատոմսերի գրավով
 
 

Ընդհանուր պայմաններ

1

Վարկի տեսակ

Վարկ

Վարկային գիծ

2

Նվազագույն գումար/սահմանաչափ

Չի սահմանվում

3

Առավելագույն գումար/սահմանաչափ

250 000 000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ

4

Արժույթ

ԱՄՆ դոլար, ՀՀ դրամ

5

Վարկի/վարկային գծի տարեկան տոկոսադրույք

ԱՄՆ դոլարի դեպքում (պարտատոմսի միևնույն արժույթի դեպքում)՝ արժեկտրոնային տարեկան եկամտաբերություն + 1%

ՀՀ դրամի դեպքում
(եթե պարտատոմսի արժույթը ԱՄՆ դոլար է)՝ ՀՀ ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույք + 5% 

6

Վարկային գծի չօգտագործված մասի դիմաց հաշվեգրվող տարեկան տոկոսադրույք

0%

7

Վարկ/գրավ  հարաբերակցություն 

1) Վարկի անուիտետային մարման դեպքում` գրավադրվող պարտատոմս(եր)ի անվանական արժեքի 95%-ի չափով ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի դեպքում, 85%-ի չափով ՀՀ դրամով տրամադրվող վարկերի դեպքում,

2) Վարկի դիսկոնտային մարման դեպքում` գրավադրվող պարտատոմս(եր)ի անվանական արժեքի 100%-ի չափով ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի դեպքում, 90%-ի չափով ՀՀ դրամով տրամադրվող վարկերի դեպքում,

3) Վարկային գծի դեպքում` գրավադրվող պարտատոմս(եր)ի անվանական արժեքի 95%-ի չափով ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկերի դեպքում, 85%-ի չափով ՀՀ դրամով տրամադրվող վարկերի դեպքում։

8

Մարման եղանակ

Անուիտետային` ամսական հավասարաչափ մարում,

կամ

Դիսկոնտային`տոկոսագումարների վճարումը ժամկետի սկզբում, իսկ մայր գումարինը` ժամկետի վերջում

1) տոկոսագումարների մարումը՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը միևնույն ամսվա 1-ի դրությամբ կուտակված տոկոսների հանրագումարի չափով,

2) մայր գումարի մարումը՝ ժամկետի վերջում

9

Առավելագույն ժամկետ

Մինչև պարտատոմսի մարման օրը


 

10

Տրամադրման եղանակ

Կանխիկ

Անկանխիկ` վճարային քարտի միջոցով

Անկանխիկ` վճարային քարտի միջոցով*

11

Ապահովվածություն

Հաճախորդի կամ այլ անձի (ֆիզիկական, իրավաբանական անձ) կողմից ձեռքբերված «Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից թողարկված պարտատոմս

12

Երկարաձգման պայմաններ

Վարկի/վարկային գծի ժամկետի վերջում կարող է երկարաձգվել, եթե՝ 

1. Երկարաձգման         պահին  վարկառուն չունի դ
ասակարգված / ժամկետանց վարկային պարտավորություն,

2. Երկարաձգումը կարող է իրականացվել առավելագույնը մինչև պարտատոմսի մարման օրը

* Արտարժույթով տրամադրվող  վարկերը տրամադրվում են բացառապես վճարային քարտի միջոցով: 

Վարկառուի նկատմամբ պահանջներ

14  

Կարգավիճակ  

1) ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ,  

2) Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձ,  

3) ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձ,  

Բացառությամբ` ՀՀ օրենսդրության համաձայն ֆինանսական շուկայի մասնակից ընկերությունների  

15  

Ֆիզիկական անձի տարիքային սահմանափակում  

Վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ վարկառուի տարիքը չպետք է 18 տարեկանից պակաս լինի   

16  

ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական կամ իրավաբանական անձի վարկային պատմության նկատմամբ պահանջ   

Վարկառուն վարկի տրամադրման օրվա դրությամբ չպետք է ունենա ժամկետանց/դասակարգված պարտավորություններ  


Վճարային քարտի պայմաններ և սակագներ

16

Վճարային քարտի տեսակ

1) ֆիզիկական անձ վարկառուներին տրամադրվող վճարային քարտի տեսակ.

- մինչև 5 000 000 ՀՀ դրամ / 10 000 ԱՄՆ դոլար / 650 000 ՌԴ ռուբլի վարկի / վարկային գծի դեպքում` Visa Classic,

- 5 000 001 ՀՀ դրամ / 10 001 ԱՄՆ դոլար / 650 001 ՌԴ ռուբլի – 25 000 000 ՀՀ դրամ/50 000 ԱՄՆ դոլար/3 200 000 ՌԴ ռուբլի  վարկի/վարկային գծի դեպքում`
Visa Gold,

- 25 000 001 ՀՀ դրամ / 50 001 ԱՄՆ դոլար / 3 200 001 ՌԴ ռուբլի  և ավել վարկի/վարկային գծի դեպքում` Visa Platium

2) Իրավաբանական անձ վարկառուներին տրամադրվող վճարային քարտի տեսակ.

- MasterCard Business` անկախ վարկի / վարկային գծի գումարից

17

Վճարային քարտի տարեկան սպասարկման վարձ

անվճար

18

Կանխիկացում բանկոմատներից և կանխիկացման կետերից

hամաձայն Բանկի գործող սակագների

19

Քարտային հաշվի չնվազող մնացորդ

չի սահմանվում

Տույժ, տուգանք

Վարկ

Վարկային գիծ

20

Ժամկետանց վարկի գծով օրական տույժ, տուգանք

0.2% 

0.2%

21

Ժամկետանց  տոկոսագումարների գծով օրական տույժ, տուգանք

0.5%

Այլ պայմաններ

22

Վարկի/վարկային գծի մերժման գործոնները

1) բացասական վարկային պատմությունը,

2) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում հաճախորդի կողմից Բանկին տրամադրված/հայտարարված տեղեկությունները,

3) հաճախորդի մասին այնպիսի տեղեկատվությունը, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը,

4 ) այլ հիմքեր:

23

Վարկի/վարկային գծի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման առավելագույն ժամկետը 

1) մինչև 20 000 001 ՀՀ դրամ վարկի/վարկային գծի դեպքում՝ վարկի դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օրը,

2) 20 000 001 ՀՀ դրամ և ավել գումարով վարկի/վարկային գծի դեպքում՝ վարկի դիմումի ներկայացումից հետո 2 աշխատանքային օր

24

Որոշման մասին տեղեկացնելու ժամկետը

որոշման կայացումից հետո 1 աշխատանքային օր

25

Վարկի/վարկային գծի վարկառուին տրամադրելու ժամկետը

Վարկի դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օր, բացառությամբ քարտային վարկերի, որոնց դեպքում՝ 3 աշխատանքային օր

26

Որոշման վավերականության առավելագույն ժամկետը

10 աշխատանքային օր

27

Վարկի/վարկային գծի դիմումի ընդունման և ձևակերպման վայր

Գլխամասային գրասենյակ և բոլոր մասնաճյուղեր

Պարտատոմսերի գրավով վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

• Վարկի գումարը`
10 000 000 ՀՀ դրամ,
• Տոկոսադրույքը` 11.25% տարեկան
• Ժամկետը` 24 ամիս,
• Տարեկան փաստացի տոկոսադրույքը կկազմի` 11.81 %:

Տոկոսագումարների հաշվարկման կարգ` 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Պարտատոմսերի գրավով վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ 

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք / Հհանրային ծառայության համարանիշ / նույնականացման քարտ / կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: