Սպառողական Վարկ՝ եկամուտների և անշարժ գույքի հիմնավորմամբ

Սպառողական

Վարկեր` եկամուտների հիմնավորմամբ  և անշարժ գույքի գրավադրմամբ

 

Վարկը տրամադրվում է մինչև տաս տարի ժամկետով։ Կարող եք վարկը ձեռք բերել ՀՀ դրամով՝ կանխիկ, կամ ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ անկանխիկ։  



  • Տոկոսադրույք
    մինչև 12%-19.5%
  • Ժամկետ
    մինչև 120 ամիս
  • Նվազագույն գումար
    1 000 000 ՀՀ Դրամ
    կամ
    համարժեք ԱՄՆ դոլար, Եվրո
  • Առավելագույն գումար
    20 000 000 ՀՀ Դրամ
    կամ  
    125 000 000 ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլար, Եվրո


էջը թարմացվել է 17.10.2017 15:35

Սպառողական

վարկատեսակի տրամադրման պայմաններ և սակագներ 
 
     

Ընդհանուր պայմաններ

Նպատակ

Այլ

Ապահովվածություն

Անշարժ գույք

Արժույթ

ՀՀ դրամ

ԱՄՆ դոլար

Եվրո

Տարեկան տոկոսադրույք

մինչև 48 ամիս մարման ժամկետ

17%

12.7%

12%

48-72 ամիս մարման ժամկետ

18.2%

14.2%

13.2%

72 և ավել ամիս մարման ժամկետ

19.5%

15.5%

14.5%

Վարկի նվազագույն ժամկետ

Չի սահմանվում

Վարկի առավելագույն ժամկետ

120 ամիս

Վարկի նվազագույն գումար (ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, Եվրո)

1 000 000

Վարկի առավելագույն գումար (ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, Եվրո)

  • ՀՀ դրամի դեպքում` 20 000 000
  • ԱՄՆ դոլարի/Եվրոյի դեպքում` 125 000 000

Վարկ/գրավ (իրացվելի արժեք) առավելագույն հարաբերակցությունը

  • ՀՀ դրամի դեպքում` 50%
  • ԱՄՆ դոլարի/Եվրոյի դեպքում` 60%

Տրամադրման եղանակը

  • ՀՀ դրամի դեպքում` կանխիկ
  • ԱՄՆ դոլարի/Եվրոյի դեպքում` անկանխիկ` VISA CLASSIC / MASTERCARD STANDARD վճարային քարտերի միջոցով 

Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ

  • ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային


Վարկառուի նկատմամբ պահանջներ

Կարգավիճակ

  • ՀՀ քաղաքացի Ֆիզիկական անձ

Տարիքային սահմանափակում

  • վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 23 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը,

Համավարկառուի առկայություն

  • թույլատրվում է

Վարկային պատմության նկատմամբ պահանջներ (դրական վարկային պատմություն)

  • գործող ժամկետանց / դասակարգված պարտավորությունների (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն) բացակայություն,
  • վարկային պատմության բացակայություն

Ապահովություն

Գրավի առարկան

  • ՀՀ տարածքում գտնվող Բանկի համար ընդունելի անշարժ գույք` Գոտի 1 և Գոտի 2

Գրավատու

  • ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ (իրավաբանական անձ գրավատուի դեպքում վերջինս պետք է ունենա ՀՀ-ում պետական գրանցում)

Գրավի առարկայի գնահատումը

  • գրավի առարկան պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից

Գրավի առարկային ներկայացվող պահանջները

  • պետք է ունենա քարե, պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի)
  • անշարժ գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում,
  • չգտնվի գերակա հանրային շահերի տարածքում,

*Որպես լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն:

Ապահովագրություն

Վարկառուի/երաշխավորի դժբախտ պատահարի հետևանքով կյանքից զրկվելու դեպքից և մշտական աշխատունակության կորստից ապահովագրությունը

  • կարող է պահանջվել Բանկի կողմից

Գրավի առարկայի ապահովագրությունը

  • կարող է պահանջվել Բանկի կողմից

Միջնորդավճարներ

Վարկային հայտի ուսումնասիրման վճարը

  • 5000 ՀՀ դրամ*

*Վերջին 5 տարվա ընթացքում «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում վարկ/վարկային գիծ ունեցած/ունեցող ֆիզիկական անձանցից վարկային հայտի ուսումնասիրման վճար չի գանձվում:

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը (գանձվում է վարկի գումարից վարկի տրամադրման պահին)

  • վճարային քարտով տրամադրվող վարկի դեպքում` չի սահմանվում
  •  0.1%

Վարկի սպասարկման ամսական վճարը` հաշվարկած վարկի սկզբնական գումարի նկատմամբ

  • 0.1%

Բանկային հաշվի բացման/փակման վճարը

  • Համաձայն Բանկում գործող սակագների

Կանխիկացման միջնորդավճար (առանց վճարային քարտերի տրամադրվող վարկերի համար)

  • չի սահմանվում

Վճարային քարտի սակագները

  • Համաձայն Բանկում գործող սակագների՝ բացառությամբ ստորև նշվածի`

Վճարային քարտով կանխիկացման միջնորդավճարը

Բանկի բանկոմատներում և կանխիկացման կետերում

0.1%

Այլ բանկի բանկոմատներում և կանխիկացման կետերում

1.5%

Քարտից քարտ փոխանցումը Բանկի, այլ բանկերի կողմից թողարկած վճարային քարտին

0.1%

Հաջորդող գրավ ձևակերպելու վճարը

  • Համաձայն Բանկում գործող սակագների

Տույժեր, տուգանքներ

Ժամկետանց վարկի նկատմամբ, օրական

0.5%

Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ, օրական

0.5%

Վարկի վաղաժամկետ մարման տույժը

չի սահմանվում

Այլ պայմաններ

Գլխավոր վարկային պայմանագիր

  • Բանկը հաճախորդի հետ կնքում է գլխավոր վարկային պայմանագիր մինչև 180 ամիս ժամկետով վարկերի/վարկային գծերի, քարտային վարկերի/վարկային գծերի համար:

Վարկի տրամադրման դրական գործոնները

  • դրական վարկային պատմությունը,
  • կայուն դրամական հոսքեր
  • գրավի առարկայի համապատասխանությունը Բանկի պահանջների
  • այլ գործոններ

Վարկի մերժման գործոնները

  • բացասական վարկային պատմությունը,
  • դրամական հոսքերի ոչ բավարար մակարդակը,
  • գրավի առարկայի անհամապատասխանությունը Բանկի պահանջներին, 
  • կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը
  • այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը
  • այլ գործոններ

Որոշման կայացման առավելագույն ժամկետը

  • պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օր

Որոշման մասին տեղեկացնելու ժամկետ

  • 1 աշխատանքային օր

Որոշման վավերականության առավելագույն ժամկետը

  • 15 աշխատանքային օր

Կրկնակի որոշման կայացման միանվագ վճարը*

  • 5 000 ՀՀ դրամ

Վարկառուին վարկի գումարի տրամադրման ժամկետը

  • գրավի առարկայի նկատմամբ գրավի իրավունքը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո 1 աշխատանքային օր

Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայրը

  • գլխամասային գրասենյակը և բոլոր մասնաճյուղերը

«Սպառողական» վարկատեսակի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

• Տարեկան տոկոսադրույք` 17%
• Ժամկետ` 48 ամիս
• Ամսական սպասարկում` 0.1%
• Միանվագ միջնորդավճար` 0.1%
• Հայտի ուսումնասիրման վճար` 5 000 ՀՀ դրամ 
• Արդյունավետ տոկոսադրույք` 19.81% 

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից: 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 17.10.2017 15:35
Անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

  • Տեղեկանք եկամուտների մասին

  • Տեղեկանք բնակավայրից բնակվողների մասին

  • Առաջարկվող գրավի սեփականության վկայական

  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր  

էջը թարմացվել է 15.09.2017 12:10
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: