Հիփոթեքային 

Վարկեր` Բանկի սեփական միջոցների հաշվին 

 
 

Ձե՛ռք բերեք Ձեր երազանքների բնակարանը մեր միջոցով: Վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց` անշարժ գույքի գնման եւ վերանորոգման նպատակով:     



  • Տոկոսադրույք
    սկսած 11%
  • Ժամկետ
    մինչև 300 ամիս
  • Նվազագույն գումար
    Սահմանված չէ
  • Առավելագույն գումար
    250 000 ԱՄՆ դոլար


էջը թարմացվել է 13.09.2017 14:23

Հիփոթեքային

Վարկեր` Բանկի սեփական միջոցների հաշվին 
 
     

Ընդհանուր պայմաններ

Վարկի նպատակ

Անշարժ գույքի ձեռքբերում

Անշարժ գույքի վերանորոգում

Վարկի արժույթ

ԱՄՆ դոլար

Տարեկան տոկոսադրույք

սկսած 11%-ից

սկսած 13%-ից

Առավելագույն ժամկետ

25 տարի

Նվազագույն ժամկետ

-

Վարկի առավելագույն գումար

250 000

Նվազագույն կանխավճար

1. 20%` անշարժ գույքի ձեռքբերման արժեքից,

2. 0%, եթե բացի ձեռքբերվող անշարժ գույքից գրավադրվում է նաև այլ անշարժ գույք (երկրորդ գրավ)

չի սահմանվում

Գրավ................

1. Ձեռքբերվող անշարժ գույք` 20% և ավելի կանխավճար կատարելու դեպքում

2. Ձեռբերվող անշարժ գույքը և այլ անշարժ գույք` 20%-ից պակաս կանխավճար կատարելու դեպքում

վերանորոգվող անշարժ գույք

Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն

80%,

Վարկ/Գրավ առավելագույն հարաբերակցության հաշվարկում հիմք է ընդունվում գրավի գնահատված շուկայական և ձեռքբերման արժեքներից նվազագույնը, իսկ երկրորդ գրավի դեպքում` հիմք է ընդունվում անշարժ գույքի գնահատված լիկվիդային արժեքը` 100%-ի չափով:

70%,


գրավի գնահատված լիկվիդային արժեքից

Գրավատու

Վարկառուն և/կամ համավարկառուն

Վարկային հայտի ուսումնասիրության վճար

10 000 ՀՀ դրամ

Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար

Վարկի գումարի 1%, ոչ պակաս, քան 30 000 ՀՀ դրամ և ոչ ավել, քան 300 000 ՀՀ դրամ

Վարկի և կանխավճարի հանրագումարի կանխիկացման վճար

չի սահմանվում

Վարկի և տոկոսագումարի մարումներ

ամենամսյա հավասարաչափ վճարումներ (անուիտետ)

Վարկի տրամադրման եղանակ

անկանխիկ, միանվագ

առավելագույնը 3 փուլով` ըստ Բանկի որոշման (վարկի ամբողջ գումարը պետք է տրամադրվի պայմանագրի կնքման օրվանից առավելագույնը 180 օրվա ընթացքում), ընդ որում վարկի հաջորդ փուլի տրամադրման նախապայման է հանդիսանում նախորդ փուլով տրամադրված վարկի գումարի նպատակային օգտագործումը 

Բանկային հաշվի բացում/փակում

Համաձայն Բանկի սակագների

Հայտի ընդունման վայր

Գլխամասային գրասենյակ և բանկի բոլոր մասնաճյուղեր

Փաստաթղթերի ընդունման վայր

Գլխամասային գրասենյակ և բանկի բոլոր մասնաճյուղեր


Վարկառուի/համավարկառուի նկատմամբ պահանջներ

Վարկառուի/համավարկառուի կարգավիճակը

 ՀՀ քաղաքացի ֆիզկական անձ

Վարկառուի տարիքային սահմանափակում

21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը

Համավարկառուի տարիքային սահմանափակում

21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը (տարիքային սահմանափակման պահանջը չի կիրառվում, եթե վարկի դիմում-հայտով լրացված տվյալների հիման վրա վարկառուի (մյուս համավարկառուների) ֆինանսական վիճակը առանց տվյալ համավարկառուի (համավարկառուների) բավարարում է հիփոթեքային վարկի մարմանը)

Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքը

ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի 45%

Վարկառուի/համավարկառուի եկամուտներ

1. Առաջնային եկամուտներ, որոնք հաշվի են առնվում 100%-ով: Առաջնային եկամուտ է համարվում հաճախորդի մասնագիտական հմտությունների և կարողությունների վրա հիմնված հիմնական աշխատաժամանակում ստացվող աշխատավարձը (դրան հավասարեցված այլ վճարները) և սեփական ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվող հարկային մարմիններ ներկայացված փաստաթղթերով հիմնավորված եկամուտը (շահույթը):

2. Երկրորդային եկամուտներ: 

Վարկառուի/համավարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ

1. Վարկային պատմության բացակայություն կամ

2. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ բանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, տրամադրված երաշխավորության և այլնի գծով) և

3. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվանը նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրամադրված երաշխավորություն և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 10 ուշացած օրերի հանրագումար

Ապահովագրություն

Ապահովագրությունն իրականացվում է բացառապես Բանկի հետ համագործակցող ընկերություններից մեկի միջոցով: 

1. Վարկառուի/համավարկառուի ապահովագրություն

Վարկառուի/համավարկառուի ապահովագրություն

Ապահովագրությունն իրականացվում է վարկի մնացորդից`

1.  տարեկան կտրվածքով, յուրաքանչյուր տարի,

2. Վարկի գործողության վերջին տարվա համար` վարկի մարմանը մնացած ժամկետի համար

3. դժբախտ պատահարի հետևանքով  կյանքից զրկվելու դեպքից և մշտական աշխատունակության կորստից` համաձայն Ապահովագրական ընկերության սակագների,
  
4. վարկառուի/համավարկառուի վարկի մարմանը մասնակցող եկամուտներին համամասնորեն

2. Գրավի առարկայի ապահովագրություն

Ձեռքբերվող անշարժ գույքի  (նաև` երկրորդ գրավի) ապահովագրություն

Ապահովագրությունն իրականացվում է վարկի  մնացորդից`

1. տարեկան կտրվածքով` յուրաքանչյուր տարի,

2. Վարկի գործողության վերջին տարվա համար` վարկի մարմանը մնացած ժամկետի համար

Ապահովագրության պայմանագրով ծածկվող նվազագույն դեպքեր

1. երկրաշարժ,

2. հրդեհ կամ պայթյուն,

3. կարկուտ, ջրհեղեղ կամ տեղատարափ անձրև,

4. փոթորիկ կամ ուժեղ քամի

5. ջեռուցման, ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի վթար,

6. երրորդ անձանց կողմից իրականացված չարամիտ գործողություններ
 

Տույժեր, տուգանքներ

Ժամկետանց վարկի նկատմամբ, օրական

0.3%

Ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ, օրական

0.3%

Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում` Բանկն իրավասու է պահանջել

1) վարկի ամբողջ գումարի վաղաժամկետ մարում,

2) տուգանք, ոչ նպատակային օգտագործված վարկի գումարի 25%-ի չափով, 

Ձեռքբերված և գրավադրված գույքի` այլ բանկերում կամ ֆինանսական կազմակերպությունում հաջորդող գրավ ձևակերպելու դեպքում

համաձայն վարկային կոմիտեի որոշման


Ձեռքբերվող անշարժ գույքի (այդ թվում` երկրորդ գրավին)  ներկայացվող պահանջներ

1

Գրավի առարկա

անշարժ գույք 

2

Գրավի առարկայի գտնվելու վայր

Հայաստանի Հանրապետության տարածք

3

Գրավի առարկայի գնահատում

գրավի առարկան պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից

4

Գրավի առարկայի ապահովագրություն

համաձայն հավելված 2.2-ի

5

Այլ պահանջներ

Գրավի առարկան պետք է`

ունենա քարե, պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի)

չգտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի կամ հյուրանոցի տարածքում

բոլոր ինքնակամ շինությունները հաշվառված և գծանշված լինեն սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում, կամ այդ մասին համապատասխան նշում կատարված լինի սեփականության  իրավունքի պետական գրանցման վկայականում

չգտնվի գերակա հանրային  շահերի տարածքում

մեկ այլ սեփականատիրոջ հետ չունենա ընդհանուր բակային տարածք, եթե այն բնակելի տուն է կամ դրա կազմում չպետք է ընդգրկված լինի հողամաս, որը հանդիսանում է մեկ այլ սեփականատիրոջ հետ համատեղ սեփականություն կամ բնակելի տունը ծանրաբեռնված է հողամասի վարձակալությամբ կամ անհատույց օգտագործմամբ





Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից: 


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:  

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 10.10.2017 14:07
Բանկի սեփական միջոցներով հիփոթեքային վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Վարկ ստանալու դիմում-հայտ    

  • Անձը հաստատող փաստաթուղթ, ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

  • Ամուսնու (կնոջ) տվյալների վերաբերյալ փաստաթղթեր (ամուսնության վկայական, անձը հաստատող փաստաթուղթ, երեխաների անձը հաստատող փաստաթուղթ և այլն)

  • Տեղեկանք վարկառուի/համավարկառուի եկամուտների մասին

  • Անկախ գնահատող կազմակերպության կողմից տրամադրված անշարժ գույքի նախնական գնահատման տեղեկանք

  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր  

էջը թարմացվել է 15.09.2017 11:55
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: