Հոգատար քարտ

Քարտեր` հատուկ թոշակառուների համար

  • Տարեկան սպասարկում
    0 ՀՀ դրամ
  • Արժույթ
    ՀՀ դրամ
  • Դրական մնացորդի վրա տարեկան %
    3%

Ստացե՛ք Ձեր կենսաթոշակն Անելիք Բանկի Հոգատար քարտատեսակով և հնարավորություն ունեցեք օգտվելու քարտի կողմից տրամադրվող մի շարք առավելություններից և զեղչերից: Քարտը տրամադրվում է անվճար:

էջը թարմացվել է 11.10.2017 12:37

Հոգատար 

Քարտեր` հատուկ թոշակառուների համար
 
 

Հավելյալ արտոնություններ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Աստղիկ ԲԿ հետ համատեղ անցկացնում է ակցիա կենսաթոշակառուների համար` արյան ընդհանուր քննությունը և ինսուլինի քանակական որոշումն արյան մեջ կատարվում է անվճար:

«Գեդեոն Ռիխտեր» ԲԲԸ դեղատների ցանցում քարտապաններին տրամադրվում է 5 % զեղչ: 

«Ալֆա Ֆարմ» ՓԲԸ դեղատների ցանցում քարտապաններին տրամադրվում է 5 % զեղչ:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Ռոսգոսստրախ-Արմենիա ԱՓԲԸ հետ համատեղ անցկացնում է ակցիա մինչև 70 տարեկան (70-ը ներառյալ) կենսաթոշակառուների համար` ձեռք բերելով Ռոսգոսստրախ-Արմենիա ԱՓԲԸ կողմից 1 տարվա Դժբախտ Պատահարների`«Ընտանիք ծրագիր» և Գույքի` «Բնակարան ակտիվ» (ֆիքսված տարբերակ) ապահովագրության պայմանագիր (500 000 ՀՀ դրամ ապահովագրական ծածկույթի դիմաց դիմաց վճարելով ընդամենը 5 000 ՀՀ դրամ), հնարավորություն է ընձեռվում օգտվել Աստղիկ ԲԿ-ում մի շարք հետազոտություններից, 90,99% զեղչով ՝ ընդամենը 5 000 ՀՀ դրամ: Ստորև ներկայացված են ակցիայի շրջանակներում Աստղիկ ԲԿ-ի կողմից ծառայությունների ցանկը`

1. Թերապևտի խորհրդատվություն

2. Ակնաբուժի կողմից տեսողության ստուգում 

3. Կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն կամ տղամարդկանց համար ուրոլոգի խորհրդատվություն

4. Որորվայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն

5. ԷՍԳ

6. Արյան ընդհանուր քննություն լեյկոբանաձևով

7. 10% զեղչ ամբուլատոր 


«Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից հատուկ մշակված ծրագրի շրջանակներում մատուցվող ծառայությունների ցանկ

1. Թերապևտի խորհրդատվություն 5000-10000

2.Տեսողության ստուգում  5000-10000

3. Կանանց համար գինեկոլոգի խորհրդատվություն կամ տղամարդկանց համար ուրոլոգի խորհրդատվություն 5000-10000

4. Որորվայնի խոռոչի, փոքր կոնքի օրգանների և վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն 20000

 5. ԷՍԳ  3000

6. Արյան ընդհանուր քննություն` լեյկոբանաձևով 2500

 

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

Ծառայության տեսակը ArCa Classic

Քարտի արժույթ

ՀՀ դրամ

Քարտի տրամադրում (թողարկում) 2-5 բանկային օրվա ընթացքում

անվճար

Քարտային հաշվի բացում

անվճար

Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար

0 ՀՀ դրամ

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

անվճար

Չնվազող մնացորդ ՀՀ դրամ

0 ՀՀ դրամ

Կից քարտի տրամադրում

անվճար

Կցված քարտի սպասարկման տարեկան վճար

1 000 ՀՀ դրամ

Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով*

700 ՀՀ դրամ

Քարտի արգելափակում

անվճար

Քարտի ապաարգելափակում

անվճար

Կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով*

700 ՀՀ դրամ

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

անվճար

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

500 ՀՀ դրամ

SMS ծառայության միացում

անվճար

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար

0 ՀՀ դրամ

Կանխիկի տրամադրում Բանկի կանխիկացման կետերում և բանկոմատներում

անվճար

Կանխիկի տրամադրում ԱրՔա համակարգի անդամ այլ բանկերի կանխիկացման կետերում և բանկոմատներում

0.5%

Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված քարտով ArCa համակարգի անդամ բանկերի քարտերին ինտերնետով փոխանցման ժամանակ

0.5%

Միջնորդավճար անկանխիկ գործարքների իրականացման համար

անվճար

Կանխիկացման օրական սահմանաչափ դրամային հաշվի դեպքում

300 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան տոկոսադրույք

3%

Քարտային հաշվի փակում կամ քարտի վերադարձ

անվճար

*Աղյուսակի 9-րդ և 12-րդ կետերում նշված ծառայություններն առաջին դեպքի համար մատուցվում են անվճար, իսկ հետագայում` աղյուսակում նշված միջնորդավճարի համաձայն, եթե բանկը ավելի նպաստավոր պայմաններ չի առաջարկում:

Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը: 
Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք: 
Բանկի եւ հաճախորդի միջեւ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):
«Հոգատար» տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են թոշակառուներին:
Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից: 

Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց:

Խորհուրդ չի տրվում PIN-կոդը պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:

ArCa Classic քարտերը տրամադրվում են 2 տարի գործողության ժամկետով, Visa Electron քարտերը տրամադրվում են 5 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 2 և 5 տարի գործողության ժամկետով համապատասխանաբար: 

Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: 

Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում` հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ "ԱրմենիանՔարդ" պրոցեսինգային կենտրոնին կամ անձնագրով այցելի Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:

Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ: 

Քարտի սպասարկման և դրանով իրականացվող գործարքների մնացած սակագները` համաձայն Բանկի գործող սակագների:

էջը թարմացվել է 22.09.2017 12:56
Հոգատար քարտը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  •           Անձը հաստատող փաստաթուղթ          

  • Սոց. քարտ (ՀԾՀ)

  • Կենսաթոշակային գրքույկ
  •  

էջը թարմացվել է 22.09.2017 12:03
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: