Visa Gold Hotel Express միջազգային վճարային քարտեր

Visa Gold Hotel Express քարտ

ՃԱՄՓՈՐԴԻ՛Ր ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ 

  • Տարեկան սպասարկում
    8 000 ՀՀ դրամ
  • Արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
  • Դրական մնացորդի վրա տարեկան %
    0.1%

Visa Gold Hotel Express քարտի միջոցով ճամփորդեք ավելի ապահով և հաճելի։ Քարտը ձեռք բերելով՝ կդառնաք ճամփորդների ակումբի արտոնյալ անդամ և կստանաք հատուկ զեղչեր՝ աշխարհի 140-ից ավել երկրի ավելի քան 80 000 հյուրանոցներում։

էջը թարմացվել է 04.12.2017 05:40

Visa Gold Hotel Express քարտեր 

Visa միջազգային վճարային քարտերի համակարգ  
  

Քարտի առավելություններից են` լավագույն պայմանները ճանապարհորդության համար, հյուրանոցների արագ ամրագրում՝ առցանց, հավելյալ ծառայություններ՝ զեղչված գներով, վարկային գծի հնարավորություն և այլն:

Հավելյալ առավելություններ

Priority Pass –մինչև 15% զեղչ

100+ երկրներում ավելի քան 700 VIP լոունջ բառերի անցաքարտ

SixT – մինչև 20% զեղչ

Մեքենաների մատչելի վարձակալություն 100+ երկրներում

Sports event 365 – մինչև 5% զեղչ

25 000+ սպորտային հայտնի միջոցառումների տոմսեր՝ զեղչված գներով

Open Fairways - մինչև 50% զեղչ

1 600-ից ավելի գոլֆ ակումբների անցաքարտ՝ զեղչված գներով

Lounge Pass - մինչև 15% զեղչ

60 երկրների` 250 օդանավակայանների լոունջ բառերի անցաքարտ

Choice Family - մինչև 21% զեղչ

6 300+ հյուրանոցների` ցանց 35+ երկրներում՝ զեղչված գներով

Visa Gold Hotel Express քարտի միջոցով ճամփորդեք ավելի ապահով և հաճելի։ Քարտը ձեռք բերելով՝ կդառնաք ճամփորդների ակումբի արտոնյալ անդամ և կստանաք հատուկ զեղչեր՝ աշխարհի 140-ից ավել երկրի ավելի քան 80,000 հյուրանոցներում։    

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

Ծառայություններ

Hotel Express VISA Gold

Քարտի գործողության ժամկետը

5 տարի

Քարտային հաշվի արժույթը

ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո

Քարտի տրամադրում (թողարկում) և քարտային հաշվի բացում

անվճար

Քարտի շտապ տրամադրման համար սպասարկման վճար (մեկ բանկային օրվա ընթացքում)*

5 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար

8 000 ՀՀ դրամ*

Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար ( ներառյալPriority Pass քարտ)

22 000 ՀՀ դրամ

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

անվճար

Չնվազող մնացորդ USD

10

Չնվազող մնացորդ EUR

10

Չնվազող մնացորդ ՀՀ դրամ

5 000

Կից քարտի տրամադրում

անվճար

Կցված քարտի սպասարկման տարեկան վճար

5 000 ՀՀ դրամ

Քարտի վերաթողարկումը (կրցրած, գողացած, վնասված) կամ նոր PIN ծածկագրի տրամադրումը քարտի գործողության նույն ժամանակահատվածով

5 000 ՀՀ դրամ

Քարտի արգելափակում

անվճար

Քարտի ապաարգելափակում

անվճար

Քարտի պահում միջազգային STOP ցուցակում (7 օրվա համար)**

10 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ էլ. փոստի միջոցով

անվճար

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ էլ. փոստի միջոցով

անվճար

SMS ծառայության միացում

անվճար

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար

անվճար

Քարտային հաշվի համալրում

անվճար

Միջնորդավճարը քարտով Բանկի ԱԳՄ - ներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

0.5%

Միջնորդավճարը քարտով Արքա համակարգի այլ բանկերի ԱԳՄ - ներից  և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

1%

Միջնորդավճարը քարտով Արքա համակարգի անդամ չհանդիսացող և արտերկրի բանկերի ԱԳՄ - ներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

1%, նվազագույնը

1 500 ՀՀ դրամ

Միջնորդավճար քարտային հաշվին առկա միջոցները Բանկում առանց քարտի կանխիկացնելու համար

0.5%

Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված քարտով այլ քարտերին առցանց փոխանցման ժամանակ

0.5%

Անկանխիկ գործարքների իրականացումը

անվճար

Կանխիկացման օրեկան սահմանաչափ դրամային հաշվի դեպքում

2 500 000 ՀՀ դրամ

Կանխիկացման օրեկան սահմանաչափ ԱՄՆ դոլարով հաշվի դեպքում

5 000 ԱՄՆ դոլար

Կանխիկացման օրեկան սահմանաչափ եվրոյով հաշվի դեպքում

5 000 Եվրո

Կանխիկացման օրեկան քանակը

10

Միջնորդավճարը սահմանաչափերի ժամանակավոր կամ մշտական վերանայման համար

5 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք (Բանկում սահմանված ցպահանջ ավանդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք)

0.1%

Հաճախորդի կողմից կատարված իրական գործարքի բողոքարկումը***

10 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր գործարքի համար

Priority Pass քարտի տրամադրումը և վերաթողարկումը

անվճար

Priority Pass ցանցին պատկանող սրահների յուրաքանչյուր մուտքը

15 000 ՀՀ դրամ 

Hotel Express առցանց հաշվի տրամադրումը և սպասարկումը

անվճար

* Սույն սակագինը գործում է մինչև 2017 թ. դեկտեմբերի 31-ը:
Քարտի շտապ տրամադրումն իրականացվում է միայն Բանկի գլխամասային գրասենյակում
**   Քարտով առանց հավաստագրման գործառնությունների կասեցում ամբողջ աշխարհով
*** Գանձվում է միայն այն դեպքում, երբ բողոքարկման գործընթացի արդյունքում պարզվել է, որ գոծարքը  կատարվել է հաճախորդի կողմից կամ հաճախորդի կողմից քարտի օգտագործման կանոնների խախտման              հետևանքով:
«Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից թողարկվող Visa և MasterCard քարտերի միջոցով միջազգային էլեկտրոնային առևտրի սպասարկումն իրականացվում է 3D Secure համակարգով:
Համակարգը ապահովում է էլեկտրոնային խանութներից առցանց վճարումների կատարման անվտանգության նորագույն 3D Secure ստանդարտներ (Verified by Visa, MasterCard Secure Code):

Այս համակարգը քարտապանների համար ստեղծում է նոր հնարավորություններ և առավելություններ.

1. Գործարքի ընթացքում ապահովում է քարտապանի նույնականացման հավելյալ մակարդակ,

2. Զեղծարարության մակարդակի նվազեցում,

3. Քարտապանների համար անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովում:

Քարտապանը պետք է բավարարի էլեկտրոնային խանութի համար վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանավծ նվազագույն պահանջին` ակտիվացված լինի SMS հաղորդագրության ծառայությունը:

Էլեկտրոնային խանութներից վճարումների առցանց կատարման ժամանակ քարտապանին կուղարկվի SMS հաղորդագրություն, որն իր մեջ կներառի մեկանգամյա օգտագործման թվային գաղտնաբառ (for one time purchase authorization code): Գործարքը ենթակա կլինի հաստատման` թվային գաղտնաբառը պահանջվող դաշտում մուտքագրելուց հետո:

SMS հաղորդագրության ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել (անձը հաստատող փաստաթղթով) Բանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտը:
«Անելիք Բանկ» ՓԲԸ Գլխամասային Բանկի և Բանկի մասնաճյուղերի կողմից Hotel Express VISA Gold տեսակի պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման, ինչպես նաև քարտային հաշիվների սպասարկման հիմնական պայմաններն են.  
• Hotel Express VISA Gold տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական  անձանց:
• Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից:
• Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:

• Քարտերը տրամադրվում են 5 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 5 տարի գործողության ժամկետով:  
• Քարտային հաշվի արժույթը կարող է լինել - ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո:
• Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից սահմանված փոխարժեքը:  
• Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման, իրականացնելով VISA միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները:
• Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում` հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ "ԱրմենիանՔարդ" պրոցեսինգային կենտրոնին կամ անձնագրով այցելի Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ:
• Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ:
Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով: 
Օգտագործված վարկային միջոցների մարման համար սահմանվում է 15 օր` օգտագործման օրվանից, արտոնյալ ժամանակահատվածը: Օգտագործված վարկային միջոցների և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարի ամբողջությամբ մարման համար սահմանվում է 45 օր` օգտագործման օրվանից: Արտոնյալ ժամկետում օգտագործված միջոցները չմարելու դեպքում տոկոսները հաշվարկվում են օգտագործման օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը: 
Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք: 
Պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Visa Gold Hotel Express քարտը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  •            Անձը հաստատող փաստաթուղթ          

  • Սոց. քարտ (ՀԾՀ) 

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: