Visa Electron միջազգային վճարային քարտեր

Visa Electron քարտ

 Visa  միջազգային վճարային քարտերի համակարգ

  • Տարեկան սպասարկում
    1 500 ՀՀ դրամ
  • Արժույթ
    ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո
  • Դրական մնացորդի վրա տարեկան %
    Չի սահմանվում

Oգտվե՛ք Ձեր քարտային հաշվին առկա գումարներից, կատարեք անկանխիկ գնումներ առևտրային կետերում և ինտերնետային միջավայրում: Քարտը կարող եք ստանալ քարտի  դիմումը ներկայացնելուց 2-5 աշխատանքային օրվա ընթացքում։ Քարտային հաշիվը բացվում է անվճար։

էջը թարմացվել է 09.09.2017 10:32

Visa Electron քարտեր 

Visa միջազգային վճարային քարտերի համակարգ  
  

Visa Electron հաշվարկային քարտը հարմար միջոց է աշխատավարձի ստացման, ինչպես նաև տեղական ինտերնետային կայքերում վճարումներ կատարելու համար:
Visa Electron քարտը Visa միջազգային վճարային համակարգի ամենամատչելի քարտերից մեկն է:   

Քարտերի տրամադրման և սպասարկման սակագներն են`

Ծառայություններ

Visa Electron

Քարտի տրամադրում (թողարկում) 2-5 բանկային օրվա ընթացքում

Անվճար

Քարտի շտապ տրամադրման (թողարկման) համար սպասարկման վճար (մեկ բանկային օրվա ընթացքում)

5 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի բացում

Անվճար

Քարտային հաշվի սպասարկման տարեկան վճար

1 500 ՀՀ դրամ

Ժամկետը լրացած քարտերի վերաթողարկում

Անվճար

Չնվազող մնացորդ USD

5

Չնվազող մնացորդ EUR

5

Չնվազող մնացորդ ՀՀ դրամ

2 500

Կից քարտի տրամադրում

Անվճար

Կցված քարտի սպասարկման տարեկան վճար

1 000 ՀՀ դրամ

Վնասված, շահագործման ոչ ենթակա քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

2 000 ՀՀ դրամ

Քարտի արգելափակում

Անվճար

Քարտի ապաարգելափակում

500 ՀՀ դրամ

Կորցրած, գողացած քարտի կամ PIN կոդի դեպքում քարտի կրկնօրինակի տրամադրում գործողության նույն ժամանակահատվածով

2 000 ՀՀ դրամ

Քարտի մուտքագրումը միջազգային STOP ցանկ (14 օրով մեկ տարածաշրջանում)

-

Քարտի ելքագրումը միջազգային STOP ցանկից

-

Քարտային հաշվի քաղվածքի ամենամսյա տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

Անվճար

Քարտային հաշվի քաղվածքի լրացուցիչ տրամադրում Բանկում կամ փոստի, e-mail-ի միջոցով

1 000 ՀՀ դրամ

SMS ծառայության միացում

Անվճար

Վճար յուրաքանչյուր SMS-ի համար

35 ՀՀ դրամ

Քարտային հաշվի համալրում

Անվճար

Քարտային հաշվի շտապ համալրում

5 000 ՀՀ դրամ

Միջնորդավճար քարտով բանկի բանկոմատներից և կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

0.5%

Միջնորդավճար Արքա համակարգի այլ բանկերի կանխիկացման կետերից կանխիկի տրամադրման համար

1%

Միջնորդավճար Արքա համակարգի բանկերի կանխիկացման կետերից և արտերկրում կանխիկացնելիս

1%, նվազագույնը

1 500 ՀՀ դրամ

Միջնորդավճար քարտային հաշվին առկա միջոցները Բանկում առանց քարտի կանխիկացնելու համար

0.5%

Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված մի քարտից մյուսին ինտերնետով փոխանցման ժամանակ

0.5%

Միջնորդավճար բանկի կողմից տրամադրված քարտով այլ բանկերի քարտերին ինտերնետով փոխանցման ժամանակ

0.5%

Միջնորդավճար անկանխիկ գործարքների իրականացման համար

Անվճար

Կանխիկացման օրեկան սահմանաչափ դրամային հաշվի դեպքում

150 000

Կանխիկացման օրեկան սահմանաչափ ԱՄՆ դոլարով հաշվի դեպքում

250

Կանխիկացման օրեկան սահմանաչափ եվրոյով հաշվի դեպքում

250

Միջնորդավճար սահմանաչափերի ժամանակավոր վերանայման համար

1 000 ՀՀ դրամ

Քարտային հաշվի դրական մնացորդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք (Բանկում սահմանված ցպահանջ ավանդին հաշվարկվող տարեկան պարզ տոկոսադրույք)

2%

Ցպահանջ ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն

1.82%

Քարտային հաշվի փակում և քարտի վերադարձ

Անվճար

*Կազմակերպությունների հետ աշխատավարձային քարտերի տրամադրման և սպասարկման սակագները սահմանվում են առանձին` համապատասխան պայմանագրերով:   
Օգտագործված վարկային միջոցների մարման համար սահմանվում է 15 օր` օգտագործման օրվանից, արտոնյալ ժամանակահատվածը: Օգտագործված վարկային միջոցների և դրա դիմաց հաշվարկված տոկոսագումարի ամբողջությամբ մարման համար սահմանվում է 45 օր` օգտագործման օրվանից: Արտոնյալ ժամկետում օգտագործված միջոցները չմարելու դեպքում տոկոսները հաշվարկվում են օգտագործման օրվանից սկսած մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:   
Բանկն իրավունք ունի միակողմանիորեն փոփոխել հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 օր առաջ տեղեկացնելով քարտատիրոջը:   
Բանկին վերապահված է հաշվում եղած դրամական միջոցների դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտահարկը (10%) հաշվելու և վճարելու հարկային գործակալի իրավունք:   
Բանկի և հաճախորդի միջև ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով:   
Կողմերի միջև ծագած վեճերը կարող են լուծվել ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով (ՙֆինանսական համակարգի հաշտարարի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով), կամ առևտրային արբիտրաժում (ՙԱռևտրային արբիտրաժի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով):

«Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից թողարկվող Visa և MasterCard քարտերի միջոցով միջազգային էլեկտրոնային առևտրի սպասարկումն իրականացվում է 3D Secure համակարգով:
Համակարգը ապահովում է էլեկտրոնային խանութներից առցանց վճարումների կատարման անվտանգության նորագույն 3D Secure ստանդարտներ (Verified by Visa, MasterCard Secure Code):

Այս համակարգը քարտապանների համար ստեղծում է նոր հնարավորություններ և առավելություններ.

1. Գործարքի ընթացքում ապահովում է քարտապանի նույնականացման հավելյալ մակարդակ,

2. Զեղծարարության մակարդակի նվազեցում,

3. Քարտապանների համար անվտանգ և հարմարավետ պայմանների ապահովում:

Քարտապանը պետք է բավարարի էլեկտրոնային խանութի համար վճարահաշվարկային համակարգերի կողմից սահմանավծ նվազագույն պահանջին` ակտիվացված լինի SMS հաղորդագրության ծառայությունը:

Էլեկտրոնային խանութներից վճարումների առցանց կատարման ժամանակ քարտապանին կուղարկվի SMS հաղորդագրություն, որն իր մեջ կներառի մեկանգամյա օգտագործման թվային գաղտնաբառ (for one time purchase authorization code): Գործարքը ենթակա կլինի հաստատման` թվային գաղտնաբառը պահանջվող դաշտում մուտքագրելուց հետո:

SMS հաղորդագրության ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է այցելել (անձը հաստատող փաստաթղթով) Բանկի Գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ և լրացնել համապատասխան դիմում-հայտը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ կողմից VISA Electron, VISA Classic և VISA Gold տեսակի պլաստիկ քարտերի տրամադրման և սպասարկման, ինչպես նաև քարտային հաշիվների սպասարկման հիմնական պայմաններն են.

• Visa տեսակի հաշվարկային (դեբետային) կամ վարկային (կրեդիտային) պլաստիկ քարտերը տրամադրվում են ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական  անձանց:

• Քարտը հաճախորդին տրամադրվում է քարտի տրամադրման դիմումը Բանկ ներկայացնելուց և սպասարկման պայմանագիրը ստորագրելուց հետո 2-5 բանկային օրվա ընթացքում: Տրամադրման պահից քարտն ակտիվ է և կարող է օգտագործվել հաճախորդի կողմից: 

• Քարտի հետ հաճախորդին տրամադրվում է նաև հատուկ ծածկագիր (PIN-կոդ) պարունակող ծրար: PIN-կոդը պետք է օգտագործի միայն հաճախորդը, ինչպես նաև հաճախորդը պարտավոր է ապահովել PIN-կոդի հասանելիության անհնարինությունը այլ անձանց: Խորհուրդ չի տրվում PIN-կոդ պահպանել պլաստիկ քարտի հետ միասին:

• Քարտերը տրամադրվում են 5 տարի գործողության ժամկետով: Քարտի ժամկետի լրանալուց 30 օր առաջ քարտատիրոջ կողմից քարտի սպասարկման դադարեցման մասին գրավոր դիմում չստանալու դեպքում Բանկի կողմից քարտը վերաթողարկվում է` ևս 5 տարի գործողության ժամկետով: 

• Արտարժույթով արտահայտված գործառնությունների (քարտային հաշվի արժույթը քարտով գործարքի արժույթից տարբերվելու դեպքում) կատարման ժամանակ կիրառվում է Բանկի կողմից սահմանված փոխարժեքը:

• Հաշվի քաղվածքը ստանալուց 15-օրյա ժամկետում հաշվի հետ կապված գործառնություններում անճշտություններ հայտնաբերելու դեպքում հաճախորդը Բանկին կարող է ներկայացնել բողոքարկում: Նշված ժամանակահատվածում բողոքարկումներ չստանալու դեպքում Բանկը քաղվածքը համարում է ընդունված: Բողոքարկումը ներկայացվում է Բանկին գրավոր դիմումի տեսքով: Սահմանված ժամկետում ստացված բողոքարկման դիմումը Բանկն ընդունում է կատարման, իրականացնելով VISA միջազգային վճարային համակարգի կանոններով սահմանված համապատասխան գործողությունները: 

• Քարտի կորստի դեպքում հաճախորդը պետք է հնարավորինս սեղմ ժամկետում` հեռախոսակապի միջոցով, տեղյակ պահի Բանկին և/կամ "ԱրմենիանՔարդ" պրոցեսինգային կենտրոնին կամ անձնագրով այցելի Բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ: Հաճախորդի կողմից քարտի կորստի մասին հեռախոսակապի միջոցով հայտնելու պահին քարտով գործարքների իրականացումը անմիջապես կկասեցվի: Բանկը պատասխանատվություն չի կրում քարտապանին հասցրած այն վնասի համար, որը կատարվել է քարտը կորցնելու և Բանկ հայտնելու միջև ընկած ժամանակահատվածում: Քարտի գործողության կասեցումից հետո հաճախորդը պետք է 5-օրյա ժամկետում այցելի Բանկ և ներկայացնի քարտի կորստի մասին գրավոր դիմում, որի հիման վրա Բանկը հաճախորդին 2-5 բանկային օրվա ընթացքում կտրամադրի նոր քարտ: 

• Ժամկետից շուտ քարտի սպասարկումը դադարեցվում և քարտային հաշիվը փակվում է քարտատիրոջ գրավոր դիմումի համաձայն: Քարտային հաշվի մնացորդը վերադարձվում է հաճախորդին: Քարտը ենթակա է վերադարձման Բանկ: 

Տոկոսների հաշվարկման օրինակ.

Ներդրվող ավանդի սկզբնական գումար` 1 000 000 ՀՀ դրամ 
Ավանդի տարեկան պարզ տոկոսադրույք` 2 % 
Ավանդի ներդրման ժամկետ` 12 ամիս 
Ավանդի տարեկան փաստացի տոկոսադրույք` 2.02%
Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերություն (հարկված)` 1.82 % (ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում)

Ամսական վճարվող տոկոսներ` 
1 000 000 X 2%/365 X 30(31) = 1644 ՀՀ դրամ (առանց հարկման)  
1 644 – 1 644 X 10 % = 1 480 ՀՀ դրամ (զուտ եկամուտ) 

Ավանդի վերջնական գումար`  
1 000 000 + 1 480 X 12 = 1 017 760 ՀՀ դրամ (հարկված)  
Ավանդի տոկոսների կապիտալացման դեպքում.

Ավանդի վերջնական գումար`    1 018 150 ՀՀ դրամ (հարկված) 

էջը թարմացվել է 08.09.2017 10:40
Visa Electron քարտ ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  •            Անձը հաստատող փաստաթուղթ          

  • Սոց. քարտ (ՀԾՀ)

էջը թարմացվել է 22.09.2017 12:04
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: