Ria Money Transfer Արագ դրամական փոխանցումների համակարգ

Ria Money Transfer

Արագ դրամական փոխանցումների համակարգ

Կատարե'ք դրամական փոխանցումներ Ria Money Tranfer միջազգային դրամական փոխանցումների համակարգով։       


  • Միջնորդավճար
    2% - 3%
  • Փոխանցման արժույթ
    ԱՄՆ դոլար, Եվրո
  •      
    Առավելագույն գումար
    5 000 ԱՄՆ դոլար / Եվրո
  • Արագություն
    5-10 րոպե


0.5
էջը թարմացվել է 04.12.2017 05:40

Ria Money Transfer

արագ դրամական փոխանցումների համակարգ
 
 

Ընդհանուր պայմաններ և միջնորդավճարներ

Փոխանցման արժույթը

ԱՄՆ դոլար, Եվրո

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Ստացման արժույթը

ԱՄՆ դոլար, Եվրո  

Անհրաժեշտության դեպքում կարող է կատարվել արտարժույթի փոխանակում Բանկի կողմից տվյալ օրվա սահմանված փոխարժեքով:

Փոխանցման արագություն

5 - 10 րոպե:

Առանձին երկրներ ուղարկվող դրամական փոխանցումների ժամկետները կախված են դրամական փոխանցման ուղղությունից:

Մեկ փոխանցման առավելագույն գումարը

5000 ԱՄՆ դոլար/եվրո, 

*Մի շարք երկրներում գործում են փոխանցման/ստացման սահմանաչափեր համաձայն այդ երկրների օրենսդրությունների։


Ria Money Transfer վճարային համակարգով փոխանցումներ իրականացնելու տարբերակները և պայմանները

Ria Money Transfer համակարգով փոխանցումները հասցեագրված են և շահառուն գումարը կարող է ստանալ այն սպասարկման կետից, որտեղ ուղարկվել է գումարը: 

Դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Վրաստան իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 2%-ը, նվազագույնը` 4 Եվրո: 

ԱՊՀ այլ երկրներ իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 2,5%-ը, նվազագույնը 5 Եվրո: 

Դեպի այլ երկրներ իրականացվող փոխանցումների համար միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 3%-ը, նվազագույնը`6 Եվրո:  

Միջնորդավճարը գանձվում է միայն ուղարկողից ՀՀ դրամով, տվյալ օրվա ՀՀ Կենտրոնական բանկի սահմանված փոխարժեքով:

Աշխարհագրությունը

RIA MONEY TRANSFER վճարային համակարգով իրականացվում են փոխանցումներ դեպի ԱՊՀ երկրներ, Մերձավոր և Հեռավոր արտասահման:

Փոխանցման վավերապայմանների փոփոխություն

Կատարվում է վավերապայմանների փոփոխման դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցողի գրավոր դիմումի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա, այն սպասարկման կետում, որտեղից իրականացվել է փոխանցումը:

Վավերապայմանների փոփոխությունը կատարվում է համակարգի կողմից սահմանված կարգով:

Փոփոխման են ենթակա միայն չվճարված փոխանցումները:

Փոխանցման չեղյալացում

Կատարվում է դիմումի ներկայացման օրը, առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, փոխանցման իրականացման նույն բանկային օրվա ընթացքում ուղարկողի կողմից չեղյալացման դիմումի և անձնագրի տվյալների հիման վրա, փոխանցված գումարի և միջնորդավճարի վերադարձմամբ:  

Փոխանցման ետ վերադարձ

Կատարվում է առանց լրացուցիչ միջնորդավճարի գանձման, ուղարկողի կողմից փոխանցման ետ վերադարձի դիմումի և անձնագրի տվյալների հիման վրա, փոխանցված գումարի ամբողջությամբ: 

Փոխանցման վաղեմության ժամկետը

21 օր                                

* Անձը հաստատող փաստաթղթերի ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի թիվ 767 որոշմամբ:

RIA MONEY TRANSFER վճարային համակարգով հաճախորդները կարող են գործարքներ իրականացնել «Անելիք Բանկ» ՓԲԸ ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև Գլխամասային գրասենյակում: 

Համակարգի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել http://www.riamoneytransfer.com կայքից:

Բանկն առաջարկում է նաև այլ համակարգեր`, MONEYGRAM, INTELEXPRESS, Converse Transfer, UNISTREAM, SIGUE MONEY TRANSFER, MONEYTUN:

էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ria Money Transfer արագ դրամական փոխանցումների համակարգի միջոցով փոխանցում ստացողի և իրականացնողի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերն են

  • Անձը հաստատող փաստաթուղթ       


էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին: