Վարկեր` անշարժ գույքի գրավով եկամուտների և առանց եկամուտների հիմնավորմամբ

Սպառողական

Վարկեր անշարժ գույքի գրավով` ինչպես եկամուտների հիմնավորմամբ, այնպես էլ` առանց եկամուտների հիմնավորման

Վարկը տրամադրվում է մինչև տաս տարի ժամկետով։ Կարող եք վարկը ձեռք բերել ՀՀ դրամով՝ կանխիկ, կամ ԱՄՆ դոլարով և Եվրոյով՝ անկանխիկ։



  • Տոկոսադրույք
    մինչև 12%-20%
  • Ժամկետ
    մինչև 120 ամիս
  • Նվազագույն գումար
    1 000 000 ՀՀ Դրամ
    կամ
    2 000 ԱՄՆ դոլար, Եվրո
  • Առավելագույն գումար
    մինչև 125 000 000 ՀՀ Դրամ
    կամ
    250 000 ԱՄՆ դոլար, Եվրո


էջը թարմացվել է 21.02.2018 14:41

Սպառողական

վարկատեսակի տրամադրման պայմաններ և սակագներ


Ընդհանուր պայմաններ

1 Վարկի նպատակ այլ
2 Ապահովվածություն բնակելի, հասարակական, առևտրային նշանակության անշարժ գույք
3 Տարեկան
տոկոսադրույք
եկամուտների հիմնավորմամբ վարկերի դեպքում[1] առանց եկամուտների հիմանվորման վարկերի դեպքում
մինչև 60 ամիս 60 ամսից (ներառյալ) մինչև 120 ամիսը ներառյալ մինչև 60 ամիս 60 ամսից (ներառյալ) մինչև 120 ամիսը ներառյալ
մինչև 10 000 000 ՀՀ դրամ, 20 000 ԱՄՆ դոլար/Եվրո(ներառյալ) վարկեր 10 000 000 ՀՀ դրամ և
20 000 ԱՄՆ դոլար/Եվրո և ավել վարկեր
մինչև 10 000 000 ՀՀ դրամ, 20 001 ԱՄՆ դոլար/Եվրո(ներառյալ),
վարկեր
10 000 001 ՀՀ դրամ և ավել վարկեր մինչև 10 000 000 ՀՀ դրամ վարկեր 10 000 000 ՀՀ դրամ, 20 001 ԱՄՆ դոլար/Եվրո և ավել վարկեր մինչև 10 000 000 ՀՀ դրամ,20 000 ԱՄՆ դոլար/Եվրո (ներառյալ),
վարկեր
10 000 001 ՀՀ դրամ,20 001 ԱՄՆ դոլար և ավել վարկեր
ՀՀ դրամ 17.00% 18.50% 18.50% 19.50% 17.50% 19.00% 19.00% 20.00%
ԱՄՆ դոլար 13.00% 13.50% 14.00% 15.50% 14.00% 15.00% 15.00% 16.50%
Եվրո 12.00% 12.50% 13.00% 14.50% 13.00% 14.00% 14.00% 15.50%
4 Վարկի նվազագույն ժամկետ (ամիս) չի սահմանվում
5 Վարկի առավելագույն ժամկետը (ամիս) 120
6 Վարկի նվազագույն գումար (ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, Եվրո) 1 000 000 ՀՀ դրամ
2 000 ԱՄՆ դոլար/Եվրո
7 Վարկի առավելագույն գումար (ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար, Եվրո) 125 000 000 ՀՀ դրամ
250 000 ԱՄՆ դոլար/Եվրո
25 000 000 ՀՀ դրամ
50 000 ԱՄՆ դոլար/ Եվրո
8 Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցություն
(գույքի գնահատված իրացվելի արժեքի նկատմամբ)
70%* 60%*
9 Տրամադրման եղանակ - ՀՀ դրամով տրամադրվող վարկի դեպքում` ընթացիկ հաշվի միջոցով

- արտարժույթով տրամադրվող վարկի դեպքում` անկանխիկ (VISA CLASSIC/ MASTERCARD STANDARD վճարային քարտերի միջոցով)
10 Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ ամսական հավասարաչափ մասերով` անուիտետային
Վարկառուի/համավարկառուի նկատմամբ պահանջները
11 Կարգավիճակ ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ
12 Տարիքային սահմանափակում վարկի դիմումի ընդունման օրվա դրությամբ չպետք է 21 տարեկանից պակաս լինի և մինչև վարկի մարման վերջնաժամկետը չպետք է գերազանցի 65 տարեկանը
13 Վարկային պատմության նկատմամբ պահանջներ (դրական վարկային պատմություն) - գործող ժամկետանց/դասակարգված պարտավորությունների (վարկ, վարկային գիծ, օվերդրաֆտ, տրված երաշխավորություն և այլն) բացակայություն,

- վարկային պատմության բացակայություն
14 ԸՊԵ գործակից
(ընդհանուր պարտքային պարտավորությունների (միջին ամսական) և զուտ եկամուտների հարաբերակցություն)

55%
-
Ապահովությունը
15 Ապահովման միջոց* ՀՀ տարածքում գտնվող բնակելի/հասարարարական/առևտրային նշանակության անշարժ գույք
16 Գրավատու ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ
(իրավաբանական անձ գրավատուի դեպքում վերջինս պետք է ունենա ՀՀ-ում պետական գրանցում)
17 Գրավի առարկայի գնահատում գրավի առարկան պետք է գնահատվի Բանկի հետ համագործակցող մասնագիտացված կազմակերպություններից մեկի կողմից
18 Գրավի առարկային ներկայացվող նվազագույն պահանջներ 1. պետք է ունենա քարե, պանելային կամ երկաթբետոնե կառուցվածք (բացառությամբ միջնապատերի և միջհարկային ծածկերի),
2. անշարժ գույքը չպետք է լինի հասարակական կացարան կամ գտնվի մեկ այլ շինության՝ հանրակացարանի տարածքում,
3. չգտնվի գերակա հանրային շահերի տարածքում
*որպես լրացուցիչ ապահովման միջոց Բանկը կարող է պահանջել ֆիզիկական կամ իրավաբանական անձի երաշխավորություն
Ապահովագրությունը
19 Վարկառուի դժբախտ պատահարի հետևանքով կյանքից զրկվելու դեպքից և մշտական աշխատունակության կորստից ապահովագրություն կարող է պահանջվել Բանկի կողմից
20 Գրավի առարկայի ապահովագրություն կարող է պահանջվել Բանկի կողմից
Միջնորդավճարները
21 Վարկային հայտի ուսումնասիրման վճար 5 000 ՀՀ դրամ
*Անելիք Բանկում վերջին 5 տարվա ընթացքում վարկ/վարկային գիծ ունեցած/ունեցող ֆիզիկական անձանցից վարկային հայտի ուսումնասիրման վճար չի գանձվում:
22 Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար (գանձվում է վարկի պայմանագրային գումարից վարկի տրամադրման պահին) 1%, նվազագույնը 30 000 ՀՀ դրամ
23 Վարկի սպասարկման ամսական վճար` հաշվարկած վարկի սկզբնական գումարի նկատմամբ 0.1%
24 Բանկային հաշվի բացման/փակման վճար համաձայն Բանկում գործող սակագների
25 Կանխիկացման միջնորդավճար (առանց վճարային քարտերի տրամադրվող վարկերի համար) չի սահմանվում
26 Վճարային քարտի սակագները համաձայն Բանկում գործող սակագների
Տույժերը, տուգանքները
27 Ժամկետանց վարկի նկատմամբ, օրական 0.1%
28 Ժամկետնանց տոկոսագումարի նկատմամբ, օրական 0.1%
29 Վարկի վաղաժամկետ մարման տույժ
  • Մինչև 10 000 000 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը չգերազանցող վարկերի դեպքում՝ չի սահմանվում։
  • 10 000 001 ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող վարկերի վաղաժամկետ ամբողջական մարման դեպքում՝ 3% վաղաժամկետ մարվող վարկի գումարից, իսկ մասնակի վաղաժամկետ մարումներից միջնորդավճար չի գանձվում:
Այլ պայմանները
30 Գլխավոր վարկային պայմանագիր Բանկը հաճախորդի հետ կնքում է գլխավոր վարկային պայմանագիր մինչև 180 ամիս ժամկետով վարկերի/վարկային գծերի, քարտային վարկերի/վարկային գծերի համար:
31 Վարկի տրամադրման դրական գործոններ 1) դրական վարկային պատմությունը,
2) կայուն դրամական հոսքեր
3) գրավի առարկայի համապատասխանությունը Բանկի պահանջներին
4) այլ գործոններ
32 Վարկի մերժման գործոններ 1) բացասական վարկային պատմությունը,
2) գրավի առարկայի անհամապատասխանությունը Բանկի պահանջներին,
3) կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրումը
4) այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը
5) այլ գործոններ
33 Որոշման կայացման առավելագույն ժամկետ պահանջվող բոլոր փաստաթղթերը Բանկ ներկայացնելուց հետո առավելագույնը 1 աշխատանքային օր
34 Որոշման մասին տեղեկացնելու ժամկետ 1 աշխատանքային օր
35 Որոշման վավերականության առավելագույն ժամկետ 60 օրացուցային օր
36 Վարկառուին վարկի գումարի տրամադրման ժամկետ Գրավի առարկայի նկատմամբ գրավի իրավունքը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո 1 աշխատանքային օր
37 Վարկի դիմումի ընդունման, ձևակերպման և տրամադրման վայր Բանկի բոլոր մասնաճյուղեր


*Վարկ/գրավ հարաբերակցությունը՝ 61% և ավելի (առանց եկամուտների հիմնավորման դեպքում 51% և ավելի) ներկայացվում է ԳՎԿ հաստատմանը:

«Սպառողական» վարկատեսակի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

• Տարեկան տոկոսադրույք` 10 000 000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք`
17%
Ժամկետ` 60 ամիս
• Ամսական սպասարկում` 0.1%
• Միանվագ միջնորդավճար` 1%
Հայտի ուսումնասիրման վճար` 5 000 ՀՀ դրամ
Արդյունավետ տոկոսադրույք` 21.15%


Ծանոթություն

Վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով

Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:

էջը թարմացվել է 07.05.2018 09:29
Անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք

  • Տեղեկանք եկամուտների մասին

  • Տեղեկանք բնակավայրից բնակվողների մասին

  • Առաջարկվող գրավի սեփականության վկայական

  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր

էջը թարմացվել է 20.04.2018 11:27
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

online_call