Հիփոթեքային վարկեր Վերանորոգման նպատակով

Հիփոթեքային

Վարկեր` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ծրագրի, Բանկի սեփական միջոցների շրջանակներում


Վարկերը տրամադրվում են ֆիզիկական անձանց բնակելի անշարժ գույքի վերանորոգման նպատակով:



  • Տոկոսադրույք
    սկսած 12%-ից
  • Ժամկետ
    մինչև 240 ամիս
  • Նվազագույն գումար
    Սահմանված չէ
  • Առավելագույն գումար
    25 000 000 ՀՀ դրամ
    կամ
    250 000 ԱՄՆ դոլար


էջը թարմացվել է 01.02.2018 14:39

Հիփոթեքային


Վարկեր` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ ծրագրի, Բանկի սեփական միջոցների շրջանակներում


Ընդհանուր պայմաններ

Ծրագիր Սեփական ռեսուրսներ Ազգային հիփոթեքային ընկերություն[1]
Վարկի նպատակ Բնակելի անշարժ գույքի վերանորորգում
Վարկի արժույթ ԱՄՆ դոլար ՀՀ դրամ
Վարկի նվազագույն գումար չի սահմանվում
Վարկի առավելագույն գումար մինչև 250 000 ԱՄՆ դոլար մինչև 25 000 000
Վարկի նվազագույն ժամկետ չի սահմանվում
Վարկի առավելագույն ժամկետ 240 ամիս 120 ամիս 180 ամիս
Տարեկան անվանական տոկոսադրույք Հաստատուն տոկոսադրույք՝ առաջին 24 ամիսների համար,
Լողացող տոկոսադրույք՝ 25-ից մինչև 240 ամիս
Հաստատուն ամբողջ ժամանակահատվածի համար Հաստատուն` ամբողջ ժամանակահատվածի համար
Հաստատուն՝ սկսած 11.5%
Լողացող՝ ԱԲՀՏ[2] + սկսած 4.5%
Սկսած 12.5% 12% - 14%[3]
Տարեկան փաստացի տոկոսադրույք Սկսած 12.70% Սկսած 13.96% 13.31% - 15.59%
Ապահովություն (գրավ) 1) վերանորոգվող անշարժ գույք, կամ վերանորոգվող անշարժ գույք
2) վերանորոգվող անշարժ գույք և այլ անշարժ գույք (բնակելի/հասարակական)
Վարկ/գրավ
առավելագույն հարաբերակություն*
80% 70%

* Վարկ/գրավ առավելագույն հարաբերակցության հաշվարկում հիմք է ընդունվում վերանորոգվող անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը։
Վարկի տրամադրման եղանակ
  • անկանխիկ՝ ընթացիկ հաշվի միջոցով
  • միանվագ կամ փուլերով՝ համաձայն Բանկի իրավասու մարմնի որոշման
Վարկի և տոկոսագումարների մարման եղանակ անուիտետային`
վարկի մայր գումարի և տոկոսագումարի հանրագումարի ամսական հավասարաչափ մարումներ
Վարկային հայտի ուսումնասիրության վճար 10 000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար 1%, նվազագույնը 30,000 ՀՀ դրամ, առավելագույնը 250,000 ՀՀ դրամ
Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճարը գանձվում է վարկի պայմանագրային գումարից
Բանկային հաշվի բացում/փակում Բացվում է վարկի արժույթով՝ համաձայն Բանկի գործող սակագների։
Եթե վարկի արժույթը տարբերվում է ՀՀ դրամից, բացվում է նաև ՀՀ դրամով հաշիվ։
Վարկի գումարի կանխիկացման միջնորդավճար չի սահմանվում
Գրավատու վարկառուն և/կամ համավարկառուն, իսկ այլ անշարժ գույքի (այլ գրավի) դեպքում՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ
[1] Վերնորոգման աշխատանքները պետք է ավարտվեն վարկի/մասնաբաժնի տրամադրումից հետո առավելագույնը 12 ամսվա ընթացքում:

[2] «Անելիք Բանկ» ՓԲԸ հաշվարկային տոկոսադրույքը (ԱԲՀՏ) և հաշվարկման մեթոդաբանությունը հետևյալ հղմամբ՝ http://www.anelik.am/retail/anelik-bank-reference-rate-abrr/: Սույն պայմաններով տրամադրվող վարկերի համար ԱԲՀՏ-ն կարող է փոփոխվել տարեկան 2 անգամ՝ մայիս և նոյեմբեր ամիսներին, ընդ որւոմ փոփոխությունն ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց հետո 30 օրացուցային օր հետո։ ԱԲՀՏ-ն կարող է փոփոխվել առավելագույնը ±5 տոկոսային կետով։

[3] Բանկը կարող է վերանայել վարկի տոկոսադրույքը կախված «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ վերաֆինանսավորման տոկոսադրույքի փոփոխությունից:
Բանկը վերանայում է վարկի տոկոսադրույքը` «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ սահմանված պահանջներին չբավարարելու, վերջինիս կողմից վարկի չվերաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման դադարեցման դեպքում:
Վարկառուին/համավարկառուին ներկայացվող պահանջներ
Վարկառուի/համավարկառուի կարգավիճակը ՀՀ քաղաքացի ֆիզկական անձ
Տարիքային սահմանափակում § Վարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի մարման վերջնաժամկետին չպետք է գերազանցի 65 տարեկանը,
§ Համավարկառուն՝ 21 տարին լրացած ֆիզիկական անձ, որի տարիքը վարկի տրամադրման պահին չպետք է գերազանցի 65 տարեկանը (տարիքային սահմանափակման պահանջը չի կիրառվում, եթե վարկի դիմում-հայտով լրացված տվյալների հիման վրա վարկառուի (մյուս համավարկառուների) ֆինանսական վիճակը առանց տվյալ համավարկառուի (համավարկառուների) բավարարում է հիփոթեքային վարկի մարմանը)
Վարկառուի/համավարկառուի վարկարժանության գնահատման ընդհանուր սկզբունքը Ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցությունը (ԸՊԵ) չպետք է գերազանցի`
55% 45%
Վարկառուի/
համավարկառուի եկամուտներ
1) Առաջնային եկամուտներների կազմը՝ համաձայն Հավելված 2.1-ի
2) Երկրորդային եկամուտների կազմը՝ համաձայն Հավելված 2.1-ի
Վարկառուի/
համավարկառուի վարկային պատմությանը ներկայացվող պահանջներ
1.Վարկային պատմության բացակայություն կամ
2. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվա դրությամբ բանկային համակարգի նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայություն (վարկի, վարկային գծի, օվերդրաֆտի, տրամադրված երաշխավորության և այլնի գծով) և
3. վարկի ստացման դիմումի ներկայացման օրվանը նախորդող 12 ամիսների ընթացքում նախկինում ստացված վարկերի (վարկային գիծ, օվերդրաֆտ, տրամադրված երաշխավորություն և այլն) գծով վարկի մայր գումարի և/կամ տոկոսագումարների մարումների ոչ ավել, քան 30 ուշացած օրերի հանրագումար
Տույժեր, տուգանքներ ժամկետանց վարկի գումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%
ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ տույժ` օրական 0.1%
Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժ չի կիրառվում
Վարկի ոչ նպատակային օգտագործման դեպքում` Բանկն իրավասու է պահանջել․
1) վարկի ամբողջ գումարի վաղաժամկետ մարում,
2) տուգանք, ոչ նպատակային օգտագործված վարկի գումարի 25%-ի չափով
3) վարկի տոկոսադրույքի վերանայում՝ համաձայն Բանկի իրավասու մարմնի որոշման։
Ապահովագրություն ներկայացված են հավելված 2.2-ում
Գրավի առարկային ներկայացվող պահանջներ ներկայացված են հավելված 2.3-ում
Հայտի և փաստաթղթերի ընդունման վայր Բանկի բոլոր մասնաճյուղեր
Վարկի տրամադրման որոշման կայացում և հաճախորդին տեղեկացում Բանկի կողմից պահանջվող ամբողջական փաստաթղթերի փաթեթը ներկայացնելուց հետո մինչև 3 աշխատանքային օր
Վարկի տրամադրման ժամկետ վարկի տրամադրման որոշումը կայացնելուց հետո անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջական ներկայացնելու և գրավի իրավունքի գրանցումից հետո առավելագույնը 3 աշխատանքային օր
Վարկի տրամադրման մասին որոշման վավերականություն 60 օրացուցային օր
Ծանոթություն.
1) Բացի սույն պայմաններում նշված միջնորդավճարներից, վարկառուն իրականացնելու է նաև հետևյալ ծախսերը (1 գրավի դեպքում)․
  • Գույքի գնահատման վճար` մինչև 25 000 ՀՀ դրամ (առանձին դեպքերում գնահատող կազմակերպության կողմից կարող է սահմանվել ավելի բարձր վճար)
  • Միասնական տեղեկանք` մինչև 10 300 ՀՀ դրամ
  • Տեղեկատվության հարցում՝ 1 300 ՀՀ դրամ
  • Նոտարական վավերացման վճարներ` մինչև 20 000 ՀՀ դրամ
  • Գրավի իրավունքի գրանցում` մինչև 26 400 ՀՀ դրամ
  • Գրավադրվող գույքի ապահովագրություն՝ վարկի մնացորդի 0.16%-ի չափով
  • Վարկառուի ապահովագրություն՝ վարկի մնացորդի 0.16%-ի չափով
2) Սույն պայմանների շրջանակներում ապահովագրույթունը և անշարժ գույքի գնահատումն իրականացվում է Բանկի հետ համագործակցող ապահովագրական ընկերությունների և գնահատող կազմակերպությունների միջոցով՝ մանրամասների համար հետևյալ հղմամբ:
3) Վարկառուն իրավունք ունի պայմանագրով սահմանված իր պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն ժամկետից շուտ կատարելու։
4) Հիփոթեքի պայմանագիրը պետք է վավերացվի նոտարական կարգով։ Բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը, հիփոթեքի իրավունքը եւ այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման։


Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ:

Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

էջը թարմացվել է 02.02.2018 09:28
Հիփոթեքային վարկերի վերանորոգման նպատակով վարկը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Վարկ ստանալու դիմում-հայտ

  • Վարկառուի/ համավարկառու անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիրը, նույնականացման քարտ կամ դրանց փոխարինող այլ փաստաթուղ

  • Վարկառուի/համավարկառուի ՀԾՀ/ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանք

  • Ամուսնու (կնոջ) տվյալների վերաբերյալ փաստաթղթեր

  • Վարկառուի/համավարկառուի եկամուտները հավաստող փաստաթղթեր*

  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր

էջը թարմացվել է 01.02.2018 12:44
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

online_call