Վարկեր՝ անշարժ գույքի գրավով Վերավարկավորում

Վերավարկավորում

Վարկեր՝ անշարժ գույքի գրավով

Տեղափոխե՛ք Ձեր վարկն Անելիք Բանկ և թեթևացրեք Ձեր վարկային բեռը՝ ստանալով վարկավորման արդիական պայմաններ: Ձեր վարկն ավելի լավ պայմաններով:


  • Տոկոսադրույք
    սկսած 11.5%
  • Ժամկետ
    մինչև 120 ամիս
  • Նվազագույն գումար
    1 000 000 ՀՀ Դրամ
    կամ
    2 000 ԱՄՆ դոլար / Եվրո
  • Առավելագույն գումար
    125 000 000 ՀՀ Դրամ
    կամ
    250 000 ԱՄՆ դոլար / Եվրո


էջը թարմացվել է 22.02.2018 16:06

Վերավարկավորում

Վարկեր՝ անշարժ գույքի գրավով



Ընդհանուր պայմաններ

1 Տարեկան տոկոսադրույք ՀՀ դրամ «Սպառողական վարկ» անշարժ գույքի գրավով վարկատեսակի սակագների 3-րդ կետով սահմանված տոկոսադրույք
- 1 տոկոսային կետ
ԱՄՆ դոլար/ Եվրո «Սպառողական վարկ»անշարժ գույքի գրավով վարկատեսակի սակագների 3-րդ կետով սահմանված տոկոսադրույք
- 0.5 տոկոսային կետ
2
Վարկառուների թիրախային խումբ 2.1. այլ բանկերում/վարկային կազմակերպություններում անշարժ կամ շարժական գույքի գրավով գործող նվազագույնը 18 ամիս սպասարկված գործող պարտավորության/պարտավորությունների տեղափոխում՝ գումարի ավելացման հնարավորությամբ,
2.2. վարկավորում այն հաճախորդների, ովքեր այլ բանկերում/վարկային կազմակերպություններում ունեցել են նվազագույնը 18 ամիս սպասարկված անշարժ գույքի գրավով վարկ, որի վերջնական մարումը տեղի է ունեցել դիմելու պահին նախորդող 6 ամիսների ընթացքում։
2.3. վարկավորում այն հաճախորդների, ովքեր Բանկում ունեցել են նվազագույնը 18 ամիս սպասարկված անշարժ գույքի գրավով վարկ, որի վերջնական մարումը տեղի է ունեցել դիմելու պահին նախորդող 6 ամիսների ընթացքում։
Սույն պայմանների 2.1, 2.2 և 2.3 կետերով սահմանված դեպքերում`

1)
վերավարկավորումը հնարավոր է իրականացնել վարկառուի հետ փոխկապակցված անձանց անունով: Սույն պայմաններով փոխկապակցված անձ է համարվում վարկառուի հայրը, մայրը, երեխան, ամուսինը, քույրը, եղբայրը։ Ընդ որում, Բանկի կողմից կարող է պահանջվել բարեկամական կապը հավաստող փաստաթուղթ (ամուսնության վկայական, ծննդյան վկայական և այլն),

2)
որպես "նվազագույնը 18 ամիս սպասարկված վարկ" կարող է դիտարկվել նաև տարբեր բանկերում/վարկային կազմակերպություններում վարկի սպասարկման ժամկետների հանրագումարը,

3)
տեղափոխվող վարկերի դեպքում` վարկի հաստատման որոշման կայացումից հետո առավելագույնը 30 օրվա ընթացքում Հաճախորդը տեղափոխվող վարկը կարող է մարել սեփական միջոցներով և տեղափոխել առանց հաջորդող գրավի։
3 Այլ պահանջներ Սույն պայմանների 2.1, 2.2 և 2.3 կետերով սահմանված դեպքերում `

- սույն պայմանների 2.1 կետով սահմանված դեպքերում` վարկի դիմումի ներկայացմանը նախորդող վերջին 24 ամիսների ընթացքում Հաճախորդի վարկերի ժամկետանց օրերի հանրագումարը չպետք է գերազանցի 50 օրը, իսկ տեղափոխվող վարկ(եր)ի գծով՝ հանրագումարային 10 օրը,

-
սույն պայմանների 2.2 և 2.3 կետերով սահմանված դեպքերում` անշարժ գույքի գրավով մարված վարկի գծով ժամկետանց օրերի հանրագումարը վարկի սպասարկման վերջին 24 ամիսների դեպքում չպետք է գերազանցի 20 օրը,

-
դիմելու պահին նախորդող վերջին 3 ամիսների ընթացքում տեղափոխվող վարկերը պետք է դասակարգված լինեն «Ստանդարտ» դասով
4 Վարկի տրամադրման միանվագ միջնորդավճար չի սահմանվում
5 Վարկի ամսական սպասարկման վճար չի սահմանվում
6 Գրավադրման համար իրականացվող ծախսեր 4 000 000 և ավել ՀՀ դրամի/համարժեք արտարժույթի չափով վարկերի դեպքում գրավադրման համար Բանկի կողմից իրականացվող ծախսերն են․
- Գրավի առարկայի գնահատման վճար (գնահատում անհրաժեշտ չի իրականացնել, եթե տվյալ գույքն արդեն գրավադրված է Բանկում և գնահատվել է դիմումի ներկայացմանը նախորդող 12 ամիսների ընթացքում, իսկ այլ բանկերում/վարկային կազմակերպություններում գրավադրված լինելու դեպքում` նախորդող 6 ամիսների ընթացքում, Բանկի հետ համագործակցող գնահատող ընկերությունների կողմից),

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի համար սահմանված վճար**,

- Գրավի առարկա հանդիսացող անշարժ գույքի նոտարական վավերացման վճար,

- Գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճար**

**ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրվող միասնական տեղեկանքի և գրավի պայմանագրից ծագող Բանկի իրավունքի պետական իրավասու մարմնում գրանցման վճարները Բանկում գործող ARPIS ծրագրի միջոցով ձևակերպման դեպքում տեղեկանքի տրամադրման վճար չի գանձվում։

Գրավադրման համար իրականացվող վերոնշյալ ծախսերը կարող են իրականացվել հաճախորդի կամ Բանկի կողմից։ Ընդ որում, ծախսերը Բանկի կողմից իրականացվելու դեպքում, եթե վարկառուն վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարում է տեղափոխմանը հաջորդող 24 ամիսների ընթացքում, ապա վարկառուն փոխհատուցում է սույն կետում նշված Բանկի կողմից կատարված ծախսերը։

Մինչև 4,000,0000 ՀՀ (ներառյալ) դրամի/համարժեք արտարժույթի չափով վարկերի դեպքում Բանկի կողմից կարող է իրականացվել միայն անշարժ գույքի գնահատման ծախսերը վարկը հաստատող իրավասու մարմնի որոշմամբ։

* Անշարժ գույքի գրավով վարկերի վերավարկավորման մնացած պայմանները, որոնք նշված չեն սույն պայմանների 1-6 կետերում՝ համաձայն «Սպառողական վարկ» անշարժ գույքի գրավով վարկատեսակի պայմանների


«Վերավարկավորում» անշարժ գույքի գրավով վարկի տեղափոխման տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկման օրինակ`

Վարկի գումար` 15 000 000 ՀՀ դրամ
Տարեկան տոկոսադրույք` 16.5%
Ժամկետ` 60 ամիս
Հայտի ուսումնասիրության վճար` 5 000 ՀՀ դրամ
Արդյունավետ տոկոսադրույք` 17.82%


Ծանոթություն

Վարկի մայր գումարի նկատմամբ հաշվարկվող տոկոսագումարները վարկառուի ցանկությամբ կարող են վճարվել նաև վարկի արժույթով:

Տոկոսագումարների հաշվարկման կարգ`


Տոկոսադրույքը կիրառվում է վարկի նվազող մնացորդի վրա` ելնելով տարում 365 օրվա հաշվարկից:


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:

Վարկի վաղաժամկետ մարում

Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր չեն գանձվում:

Արտարժույթի ազդեցությունը

Հաշվի առնելով, որ Բանկը տրամադրում է վարկեր ոչ միայն ՀՀ դրամով, այլ նաև արտարժույթով, վարկառուն պետք է գիտակցի, որ արտարժույթի տատանումները կարող են դրական/բացասական ազդեցություն ունենալ վարկի մարումների վրա:

Հայտի մերժում

Այն դիմորդները, որոնք չեն համապատասխանում ծրագրային պահանջներին, կամ Բանկին չի բավարարում հաճախորդի վարկունակությունը չեն կարող վարկավորվել, որի վերաբերյալ հաճախորդի ցանկությամբ Բանկը կարող է տրամադրել գրավոր մերժում: Բանկը պատրաստակամ է սույն մերժման մասին տեղեկությունը հայտնել այլ ՀՀ բանկերին և վարկային կազմակերպություններին (ՀՀ Բանկային գաղտնիք մասին օրենք):

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵԳԻՍՏՐՈՒՄ: Վարկառուի կողմից պարտականությունների չկատարման դեպքում գրավի հաշվին պարտավորությունները մարելու դեպքում վարկառուի վարկային պարտավորությունները ծածկելու համար գրավը բավարար չլինելու դեպքում պարտավորությունները կարող են մարվել վարկառուի այլ գույքի հաշվին:

Բանկը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի:


էջը թարմացվել է 07.05.2018 09:30
«Անշարժ գույքի գարավով վերավարկավորում» վարկատեսակը ստանալու համար բանկ է ներկայացվում հետևյալ փաստաթղթերը

  • Անձը հաստատող փաստաթուղթ

  • ՀԾՀ/ՀԾՀ չստանալու վերաբերյալ տեղեկանք


  • Տեղեկանք բնակավայրից բնակվողների մասին


  • Գրավադրվող գույքի սեփականության վկայականը


  • Գրավի գնահատման վերաբերյալ տեղեկատվություն


  • Այլ անհրաժեշտ փաստաթղթեր


էջը թարմացվել է 04.12.2017 05:40
Ուշադրություն. Բանկը պատասխանատվություն չի կրում իր կայքում հղումներով նշված այլ կայքերի բովանդակության ստույգության եւ արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների համար, ինչպես նաև պատասխանատվություն չի կրում այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: Տեղեկատվության հայերեն, ռուսերեն եւ անգլերեն տարբերակների միջև անհամապատասխանության առկայության դեպքում առաջնայնությունը տրվում է հայերեն տարբերակին:

online_call